Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրավեր` Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրին մասնակցելու վերաբերյալ

11.09.2018

Հրավեր` Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրին մասնակցելու վերաբերյալ

Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մեկնարկել է 2007թ.-ին: Ծրագրի հիմնական նպատակն է հասնել ամուր տարածաշրջանային համագործակցության և գործընկերության, խթանել Սևծովյան ավազանի հարակից շրջաններում տնտեսական և սոցիալական զարգացումը, համատեղ աշխատել համընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև խթանել երկրների միջև համագործակցությունը: Ծրագրի շահառու են հանդիսանում ութ երկրներ` Բուլղարիան, Թուրքիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Վրաստանը և Ուկրաինան:
Հայաստանի Հանրապետությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Ծրագրի առաջին` 2007-2013թթ. շրջափուլին, որի շրջանակներում ընթացող գործընթացները համակարգվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Ծրագրի 2007-2013թթ. Շրջափուլի ընթացքում ՀՀ տարբեր շահառու մարմինների կողմից հաջողությամբ իրականացվել և ավարտվել են 20-ից ավելի ծրագրեր:
Ներկայումս մեկնարկել է Ծրագրի նոր՝ 2014-2020թթ. շրջափուլը: Այս շրջափուլի շրջանակներում ծրագրային հայտերի ներկայացման առաջին փուլի արդյունքների հիման վրա այժմ պայմանագրի մշակման փուլում են գտնվում երեք ծրագրեր:
Առաջիկայում կմեկնարկի Ծրագրի 2014-2020թթ. շրջափուլի շրջանակներում՝ ծրագրային հայտերի ներկայացման երկրորդ փուլը: Ինչպես և նախորդ փուլում, այս փուլում ևս Ծրագրի հավանական շահառուներ կարող են հանդիսանալ ՀՀ պետական կառավարման մարմինները, ՀՀ մարզպետարանները և քաղաքապետարանները, ՀՀ հասարակական կազմակերպությունները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, մշակութային և հնագիտական ասոցիացիաները, զբոսաշրջության և տարածաշրջանային զարգացման գործակալությունները, հատուկ պահպանվող տարածքները և հետազոտական հաստատությունները:
Ծրագրի շրջանակներում վերոնշյալ շահառու կազմակերպությունները հնարավորություն են ստանում մշակել ծրագրի նախագիծ, այդ ծրագիրը իրականացնելու համար ընտրել գործընկերներ ԵՄ անդամ պետություններից և Ծրագրի շահառու հանդիսացող երկրներից, ստանալ ներկայացված ծրագրի բյուջեին համապատասխան ֆինանսավորում և համատեղ իրականացնել ծրագիրը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը` Ծրագրի կառավարման մարմնի և <Աջակցություն ԵՀԳ ԱՍՀ ծրագրերի իրականացմանը և կառավարմանը> ԵՄ ծրագրի (TESIM) հետ համատեղ կազմակերպում է Ծրագրի շրջանակներում գործընկերներ գտնելուն նվիրված համաժողով: Համաժողովի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի գտնել գործընկերներ՝ Ծրագրի անդամ հանդիսացող երկրներից: Համաժողովը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևանում: Համաժողովին մասնակցելու հետաքրքրության դեպքում, խնդրում ենք շահառու կազմակերպություններին` մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը գրանցվել https://blacksea-cbc.net/news/archive-news/partner-forum-in-yerevan-23-october-2018/ հղումով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55