Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է «Մաքուր մոլորակ» միջոցառմանը

14.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր: Այս տարի համաշխարհային շարժմանը միացել է նաև Հայաստանը։ Գեղարքունիքի մարզը ևս իր կամավորական մասնակցությունը կունենա այդ միջոցառման իրականացմանը: Սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում հանձնարարականներ տվեց միջոցառման կազմակերպչական աշխատանքների իրականացման ուղղությամբ:
«Գեղարքունիքի մարզ են ժամանելու հարյուրավոր կամավորականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, աշխարհի տարբեր երկրներից: Նրանք սանմաքրման աշխատանքներ կիրականացնեն մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում: Միջոցառմանն աջակցելու նպատակով նրանց կմիանան նաև մեր մարզի կամավորները, ովքեր կներկայացնեն պետական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները ինչպես նաև անհատ քաղաքացիներին: Բոլոր ցանկացողները կարող են միանալ առկա խմբերին, սեփական թիմի համար տարածք ընտրել, կամ էլ պարզապես դուրս գալ և մաքրել իրեն տան բակը և փողոցը։
Մարզպետարանի կողմից կատարվել են համապատասխան ամրացումներ, և ակնկալում ենք, որ միջոցառումը կընթանա պատշաճ մակարդակով: Սեպտեմբերի 15-ի վաղ առավոտյան միջոցառման բոլոր մասնակիցներին համայնքապետարանների կողմից կբաժանվեն ձեռնոցներ և պարկեր»,- նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:
Կամավորները նախատեսել են միջոցառման ընթացքում Սևանի ափամերձ հատվածները, ճանապարհաեզրերը, դիտարժան վայրերը և հուշարձանների տարածքները մաքրել պոլիէթիլենային շշերից, որոնք կտեսակավորվեն և մարզի տարածքից կտեղափոխվեն հատուկ մեքենաներով:
Մաքուր մոլորակ միջոցառման ընթացքում համատեղ կաշխատեն արտասահմանցի և տեղացի կամավորները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36