Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեպտեմբերի 21-ին,  ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Գավառ քաղաքում

Սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Գավառ քաղաքում 19.09.2018

1.11:00 Անկախության քայլերթ եւ հեծանվավազք դեպի Գավառի կենտրոնական հրապարակ 2.12:00 Տոնական միջոցառման բացում 3.12:20 Հարգանքի տուրք 4.12:30 «Անկախության սերունդ» ցուցահանդես 5.«Հայաստանը առաջին հանրապետության տարիներին» ցուցահանդես 6.«Անկախությունն իմ աչքերով» թեմայով կավճանկարչություն 7.«Շախմատի՝ Գավառի տարածքի պատանիների եւ երիտասարդների առաջնություն», 8. Մարզական ցուցադրական ելույթներ 9. Համերգային ծրագիր 10.20:00 Տոնական հրավառություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, Գավառի քաղաքապետարան, «Գեղարեգ»ԿՄԵ ՀԿ

Մեծ մասրիկցի փոքրիկները բարեկարգ  խաղահրապարակ կունենան

Մեծ մասրիկցի փոքրիկները բարեկարգ խաղահրապարակ կունենան 18.09.2018

Մեծ Մասրիկ համայնքում այսուհետ մանուկները հաճելին ու օգտակարը կհամատեղեն: Նրանք նորակառույց խաղահրապարակում կկարողանան խաղալ և մարզվել: Խաղահրապարակը արդիականացրել է ամերիկահայ զույգը՝ տեր և տիկին Գառնիկ և Հիլդա Եուսէֆիները՝ ի հիշատակ իրենց ծնողների՝ տեր և տիկին Հովհաննես և Անուշ Հովսեփյանների: Բարեգործները ժամանել չէին կարողացել, փոխարենը գյուղում էին նրանց հարազատները: Խաղահրապարակի տարածքում հյուրերը կատարեցին նաև ծառատունկ՝ ի նշան նորաստեղծ բարեկամության և գյուղի շենացման: Խաղահրապարակի կառուցման ընդհանուր արժեքի 20 տոկոս ներդրումը կատարել է համայնքը: Նորակառույց խաղահրապարակի բացման առթիվ ողջույնի խոսք հղեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: «Հարգելի Մեծ մասրիկցիներ, շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի խաղահրապարակի կառուցման համար և միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերել այս գործում: Բոլորիս պարտքն է երեխաների հանգիստը ճիշտ ձևով կազմակերպել...

 Վահան  գյուղում  բացվեց  մանկական  խաղահրապարակ

Վահան գյուղում բացվեց մանկական խաղահրապարակ 17.09.2018

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրը սեպտեմբերի 16-ի վաղ առավոտից տոնական տրամադրության մեջ էր: Բոլորը շտապում էին դեպի Պանթեոնի հարակից տարածք՝ մասնակցելու նորակառույց մանկական խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայ թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը, նույն թեմի ազգային առաջնորդարանի ներկայացուցիչներ, պատվիրակության այլ անդամներ: Մինչև հանդիսության մեկնարկը՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին Վահան գյուղի Պանթեոնում, որտեղ հանգչում են Վահանի ինքնապաշտպանության և Արցախյան ազատամարտում զոհված հերոս հայորդիները: Ինչպես ներկաները նշեցին, այս տարածքը շուրջ երեք ամիս առաջ ամայի դաշտ էր, բայց այժմ արդեն այն այլևս բարեկարգ, մանուկների խինդով ու եռուզեռով լցված խաղահրապարակ է: Եվ այս ամենը իրողություն դարձավ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի անմիջական...

Տեղեկացում 17.09.2018

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Կարմիրգյուղի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը: Կարմիրգյուղի համայնքապետարան

     Գեղարքունիքի մարզում ավարտվեց «Մաքուր մոլորակ» միջոցառումը

Գեղարքունիքի մարզում ավարտվեց «Մաքուր մոլորակ» միջոցառումը 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, Համաշխարհային մաքրության օրը, Գեղարքունիքի մարզում անցկացվեց «Մաքուր մոլորակ» միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են մարզի բոլոր համայնքների կամավորները, որոնց միացել են նաև մայրաքաղաքից ժամանած կամավորական թիմերը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Մաքուր մոլորակ» միջոցառման աշխատանքները համակարգող Նարեկ Գրիգորյանը, մայրաքաղաքից ժամանած կամավորները, տեղի կամավորների և մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մաքրման աշխատանքներ են իրականացրել Նորատուս, Ծաղկունք, Դրախտիկ, Շողակաթ, Հայրավանք, Դպրաբակ, Գեղարքունիք, Մարտունի համայնքներում,հանրային երեք լողափերում, Սևանի թերակղզում, մի շարք այլ բնակավայրերում: Մարզպետարանի կողմից կատարվել են համապատասխան ամրացումներ: Սեպտեմբերի 15-ի վաղ առավոտյան միջոցառման բոլոր մասնակիցներին մարզպետարանի և համայնքապետարանների կողմից բաժանվել են ձեռնոցներ և պարկեր...

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է «Մաքուր մոլորակ» միջոցառմանը

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է «Մաքուր մոլորակ» միջոցառմանը 14.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր: Այս տարի համաշխարհային շարժմանը միացել է նաև Հայաստանը։ Գեղարքունիքի մարզը ևս իր կամավորական մասնակցությունը կունենա այդ միջոցառման իրականացմանը: Սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում հանձնարարականներ տվեց միջոցառման կազմակերպչական աշխատանքների իրականացման ուղղությամբ: «Գեղարքունիքի մարզ են ժամանելու հարյուրավոր կամավորականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, աշխարհի տարբեր երկրներից: Նրանք սանմաքրման աշխատանքներ կիրականացնեն մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում: Միջոցառմանն աջակցելու նպատակով նրանց կմիանան նաև մեր մարզի կամավորները, ովքեր կներկայացնեն պետական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները ինչպես նաև անհատ քաղաքացիներին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 16:46:44