Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղամասարցի փոքրիկները կհաճախեն մանկապարտեզ

06.12.2018

Գեղամասար համայնքում նոյեմբերի 20-ից մեկնարկել եւ ընթանում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, Գեղամասարում մանկապարտեզ առհասարակ չի գործել, իսկ մանկապարտեզի շենքը գտնվել է լքված ու կիսավեր վիճակում, այն դեպքում, երբ 2018 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով Գեղամասարում կան 3-5 տարեկան 62 երեխա: Մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմել է 12 միլիոն 412 հազար դրամ, որից 7 միլիոն 252 հազար դրամը ներդրել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը, 5 միլիոն 160 հազար դրամ՝ Գեղամասարի համայնքապետարանը: «Շենքի տանիքը լրիվ քայքայված է, իսկ ներսում կատարյալ անբարեկարգ վիճակ է: «Վորլդ Վիժն Հայաստան»կազմակերպությունը ներդրումը կատարել է շինանյութի տեսքով, իսկ շինարարական աշխատանքները կատարվում են համայնքապետարանի միջոցներով:Այս պահին ընթանում են տանիքի հիմնանորոգման աշխատանքները, փոխվել են շենքի դրսի եւ ներսի դռները, պատուհանները: Տանիքի հիմնանորոգումից հետո սկսելու ենք ներքին հարդարման աշխատանքները: Այնուհետ կմտածենք ջրամատակարարման ապահովման, սանհանգույցների կառուցման, գույքի ձեռքբերման մասին: Անելու ենք հնարավորը, որպեսզի եկող տարվա ընթացքում նորանորոգ մանկապարտեզն իր դռները բացի գեղամասարցի նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ»,-հավաստիացրեց համայնքի ղեկավարը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10