Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսումնավարժություն՝ «Աղետներին դիմակայության օր» խորագրի շրջանակներում

06.12.2018

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ դեկտեմբերի 6-ին Գավառ քաղաքում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Տարհանման կազմակերպումը ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից՝ ուժեղ երկրաշարժի դեպքում և հրշեջ փրկարարական տեխնիկայի և գույքի ցուցադրություն» թեմաներով: Ոսումնավարժությունն իրականացվեց «Աղետներին դիմակայության օր» խորագրի շրջանակներում, այն նվիրված էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Հատուկ տակտիկական ուսումնավարժությունը կազմակերպվեց և անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության համատեղ ուժերով: Ըստ ուսումնավարժության պլանի՝ պայմանական եղանակով կազմակերպվեց տարհանում, երկրաշարժից տուժածների առաջին բուժօգնություն և տեղափոխություն մոտակա բժշկական կենտրոն: Պայմանական բուժօգնության աշխատանքներում ներգրավված էր նաև Գավառի ԲԿ-ն:
Ըստ ուսումնավարժության պլանի երկրորդ մասի՝ Գավառի հրապարակում կազմակերպվեց «Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի» կողմից Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Գավառի թիվ 31 հրշեջ փրկարարական ջոկատին տրամադրած հրշեջ փրկարարական, ջրափրկարարական եւ օպերատիվ մեքենաների, մոտորանավակների, փրկարարական հատուկ սարքավորումների եւ գույքի ցուցադրությունը, որոնք դիտեցին և դրանց օգտագործման հնարավորություններին ծանոթացան ՀՀ Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ այլ անձինք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55