Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ջրասուզորդների խմբին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ջրասուզորդների խմբին 01.08.2018

Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ֆրանս-հայկական ստորջրյա սուզակների և գիտնականների խմբին, որվքեր ներկայացնում են «Ստորջրյա Հետազոտությունների և Սուզումների Հայկական Կենտրոն»-ը: Հանդիպման նպատակն էր՝ համատեղ քննարկել Սևանա լճի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հնարավոր համագործակցության ուղիները: Ջրասուզորդներն արդեն ինը տարի է, ինչ Սևանա լճում կազմակերպում են սուզումներ՝ ստորջրյա ոլորտը բացահայտելու նպատակով, որտեղ գիտական հետազոտություններ իրականացնելու ընթացքում համագործակցում են Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ: Ըստ սուզորդների՝ 9-ամյա հետազոտությունների նպատակն է՝ աշխատել տեղի գիտնականների հետ, բացահայտել լճում առկա խնդիրների պատճառները, մարզում զարգացնել սուզման սպորտը: Ըստ ներկայացված տեղեկատվության՝ «Ստորջրյա Հետազոտությունների և Սուզումների Հայկական Կենտրոն»-ը աշխատանքային երկարամյա գործունեության վերաբերյալ ...

Մարզում այլընտրանքային էներգիայի ստացման ծրագիրը մոտենում  է մեկնարկին

Մարզում այլընտրանքային էներգիայի ստացման ծրագիրը մոտենում է մեկնարկին 01.08.2018

Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» իսպանական կազմակերպության էներգետիկայի Եվրոպայի գլխավոր մենեջեր Սառա Լառռազին և կազմակերպության անկախ ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան -Ստեփանյանին: Ըստ ներկայացվածի՝ կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում այլընտրանքային էներգիայի ստացման բնագավառում դիտարկումներ սկսել է իրականացնել 2017 թվականից: Գեղարքունիքի մարզպետարանի հետ ստորագրված հուշագրի հիման վրա Վարսեր համայնքում «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» կազմակերպության կողմից տեղադրվել են 80 մետր բարձրության երկու չափիչ կայաններ և մեկ տեխնիկական սարքավորում՝ քամու տեխնիկական տվյալները ստուգելու նպատակով: Կազմակերպության անկախ ներկայացուցիչն Իշխան Սաղաթելյանին տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրությունները կավարտվեն օգոստոսի վերջին, և դրանց արդյունքում կազմված տեխնիկական զեկույցից հետո կմեկնարկեն կայանի տեղադրման շինարարական աշխատանքները: Սակայն, ըստ Աշոտ Առաքելյան- Ստեփանյանի ...

Ցերեկային երկարօրյա դասընթացներ կիրականացվեն մարզի ևս վեց դպրոցներում

Ցերեկային երկարօրյա դասընթացներ կիրականացվեն մարզի ևս վեց դպրոցներում 27.07.2018

Հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի երեխաների պաշտպանության և կրթության ծրագրի կողմից կազմակերպված մարզային ֆորումը՝ «Տեղական մակարդակում շահերի պաշտպանության» ծրագրի շրջանակներում: Ֆորումին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարները, ՍԱՏԳ տնօրեններ, մարզի խոշորացված չորս համայնքների ներկայացուցիչներ, երեխաների պաշտպանության ծրագրի ներկայացուցիչներ, համայնքային սոցիալական աշխատողներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Նա կարևորեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզի սոցիալական և առողջապահական ոլորտներում իրականացվող ծրագրերի նշանակությունը և հավաստեց, որ մարզպետարանը այսուհետ էլ պատրաստակամ է...

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի  զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 27.07.2018

Հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Ռազմական ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների պետերը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունքի մարզային վարչության պետը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը զեկուցեց 2018 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացքի մասին: Կոմիսարը զեկուցեց նաև, որ առկա է անհրաժեշտ մարդկային ռեսուրսը մարզին տրված պլանային առաջադրանքի կատարման համար: Խոսվեց նաև զորակոչիկներին տարկետում տալու խնդիրների, գիտական ոլորտում նվաճումներ արձանագրած երիտասարդներին պարտադիր ժամկետային...

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստի օրակարգում քննարկվեց հարցերի լայն շրջանակ

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստի օրակարգում քննարկվեց հարցերի լայն շրջանակ 26.07.2018

Հուլիսի 26-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Նիստի սկզբում մարզպետը մարզխորհրդի անդամներին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալներ Նարեկ Գրիգորյանին, Վահան Զարոյանին և Անուշավան Ղազարյանին՝ ցանկանալով նրանց աշխատանքային հաջողություններ: Օրակարգում ընդգրկված առաջին հարցի՝ 2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2018 թվականի առաջին կիսամյակում մարզի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 66,9 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ նվազել է 10,2 տոկոսով:Մարզի միջինից ցածր ցուցանիշներ են ապահովել Վարդենիսի և Գավառի ...

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Ծովազարդի բամբակամանվածքաբանական ֆաբրիկա

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Ծովազարդի բամբակամանվածքաբանական ֆաբրիկա 25.07.2018

Հուլիսի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Ծովազարդ գյուղի բամբակամանվածքաբանական ֆաբրիկա: Մարզպետին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը և մարզպետարանի ստոևաբաժանումների ղեկավարներ: Ծովազարդի ֆաբրիկայում այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ձեռնարկության վերագործարկման ուղղությամբ: Ինչպես մարզպետին ներկայացրեց ձեռնարկատեր, «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Գագիկ Խաչիկյանը, մինչև տարեվերջ Ծովազարդ գյուղում և Գավառ քաղաքում իրենց ընկերության կողմից մի քանի տեսակի արտադրություններ կհիմնվեն, ինչի արդյունքում կստեղծվեն հազարից ավելի աշխատատեղեր: Գործարարի հավաստմամբ՝ գործարկվելու են բամբակի մանվածքաբանական ֆաբրիկան, գործվածքային արտադրամասը, բամբակի հումքի վրա հիմնված ձեթի և անասնակերի արտադրությունը, անասնապահական նորաստեղծ տնտեսություններ: «Արմավիրի մարզում մեր կողմից ցանվել է մոտ 300 հեկտար բամբակ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-13 17:49:56