Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շողակաթում սուբվենցիոն երկու ծրագրով հիմնանորոգվում է չորս փողոց

14.12.2018

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրում՝ ներդրված սուբվենցիոն երկու ծրագրերի ներդրման շնորհիվ հիմնանորոգման են ենթարկվում թվով չորս փողոց՝ 831 գծամետր երկարությամբ: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ սուբվենցիոն առաջին ծրագրով, որի մեկնարկը տրվել է 20 օր առաջ, սալիկապատվում է գյուղ մտնող կենտրոնական ճանապարհը՝ 2240 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ու 360 գծամետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիոն 500 հազար դրամ, որի 60 տոկասը ներդրել է Շողակաթի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով, որի մեկնարկը տրվել է մոտ 25 օր առաջ, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում 2-րդ, 3-րդ եւ 6-րդ փողոցներում՝471 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 25 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: «Կենտրոնական փողոցի սալիկապատման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Այս պահի դրությամբ ավարտի են հասցվում մնացած երեք փողոցների համահարթեցման եւ ջրահեռացման համակարգերի տեղադրման աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, որոշել ենք շարունակել 2019 թվականի գարնանը»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59