Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գնել Սանոսյանը ծանոթացավ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից մարզում   իրականացվող ծրագրերին

Գնել Սանոսյանը ծանոթացավ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից մարզում իրականացվող ծրագրերին 08.11.2018

Նոյեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Վարազդատ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Վարազդատ Սարգսյանը խոսեց բարեգործական կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզի շուրջ 64 համայնքների հետ ունեցած համագործակցության և դրա արդյունքում համայնքներում իրականացվող ծրագրերի մասին: Ըստ Վարազդատ Սարգսյանի՝ իրականացվող ծրագրերն ունեն սոցիալական, տնտեսական, կրթական, երիտասարդական և այլ ուղղվածություն: Դրանցից նա առանձնացրեց մարզի տարածքում գործող 25 երկարօրյա ցերեկային կենտրոնների առկայությունը, որտեղ հաճախող առավել խոցելի ընտանիքների 436 դպրոցականներ հնարավորություն են ունենում տեղում սնվել, պատրաստել իրենց դասերը, դրան զուգահեռ հաճախել նաև տարբեր խմբակների՝...

 Ճամբարակ քաղաքում սուբվենցիոն ծրագրով լուծում է տրվում կենսական  խնդիրների

Ճամբարակ քաղաքում սուբվենցիոն ծրագրով լուծում է տրվում կենսական խնդիրների 07.11.2018

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այժմ ստեղծված վեց շինհրապարակներում աշխատանքներն իրականացվում են պետական եւ տեղական բյուջեների, ինչպես նաեւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» ֆինասավորմամբ: Ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 101 միլիոն 600 դրամ: Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Ճամբարակ քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերից , ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի եւ տեղական բյուջեի միջոցների հաշվին: 13 միլիոն 300 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 19 միլիոն 908 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը: Փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում: Երկրորդ շինհրապարակը գտնվում է Ճամբարակի կենտրոնական զբոսայգում, որի ...

Քաղաքացիների հերթական ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

Քաղաքացիների հերթական ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում 06.11.2018

Նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից մարզպետին ներկայացրած 10 դիմումներն առնչվում էին աշխատանքի տեղավորման խնդրի հետ, որի ուղղությամբ Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց հետևել թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին և մասնակցել դրանց: Դիմումներից 8-ն առնչվում էին բնակարանների վերանորոգման, բնակության համար ժամանակավոր կացարաններ ձեռք բերելու, հողի օգտագործման նպատակով սեփականության իրավունքի ձեռքբերման, օժանդակ և այլ տարածքների բարեկարգման հարցում աջակցություն ստանալուն, 2-՝ պետական պատվերի շրջանակներում բուժում կազմակերպելու, 2-ը՝ ընտանեկան նպաստի համակարգից օգտվելու, մի քանիսը՝ դրամական աջակցություն ստանալու հետ : Գավառագետի Արծվաքար թաղամասով անցնող գետափնյա հատվածի մի խումբ ...

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 06.11.2018

Նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպում ունեցավ մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ողջունելով հրավիրվածներին՝ մարզպետը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը հասարակական կազմակերպությունների հետ մարզի կենսագործունեության բոլոր ոլորտներում պատրաստ է ամենալայն համագործակցության: «Ես ուզում եմ, որ մեր հանդիպումները ոչ միայն լինեն հաճախակի, այլ նաև տան տեսանելի արդյունքներ: Պատրաստ եմ՝ ձեր կողմից լսել գործնական առաջարկություններ ու մեր լիազորությունների շրջանակներում ցուցաբերել համապատասխան աջակցություն՝ միաժամանակ ձեզանից ակնկալելով փոխադարձ գործնական քայլեր: Երկար ժամանակ պետության և ՀԿ-ների միջև փոխհամագործակցությունը...

Գեղարքունիքի  մարզի  բռնցքամարտի  19  մարզիկներն ու նրանց  մարզիչները խրախուսվեցին   մարզպետի  շնորհակալագրով

Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի 19 մարզիկներն ու նրանց մարզիչները խրախուսվեցին մարզպետի շնորհակալագրով 06.11.2018

Նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ բռնցքամարտի 2018 թվականի առաջնություններում, տարբեր քաշային կարգերում, մրցանակային տեղեր զբաղեցրած Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքակական թիմի մարզիկներին : Հանդիպմանը հրավիրված էին նաև նրանց մարզիչները: Ողջունելով պատանի բռնցքամարտիկներին՝ Գնել Սանոսյանը շնորհավորեց նրանց՝ գրանցված հաջողությունների և մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: «Ես ողջունում եմ բոլորիդ գրանցած հաղթանակների համար և մաղթում նորանոր հաջողություններ: Խրախուսելի է այն փաստը, որ ձեզանից շատերն այսօր դեռևս մարզվում են ոչ բավարար պայմաններ ունեցող մարզադահլիճներում, և, չնայած անբավարար պայմաններին, հաջողություններ են արձանագրում: Ես համոզված եմ, որ մոտ ապագայում, դրանց բարելավման դեպքում մեր մարզական ձեռքբերումներն ավելին կլինեն: Գրանցված հաղթանակների ...

Աղբերքում հիմնվում է հանդիսությունների սրահ

Աղբերքում հիմնվում է հանդիսությունների սրահ 06.11.2018

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք բնակավայրը ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի հաշվին մինչեւ տարեվերջ կունենա նորաբաց հանդիսությունների սրահ: Ինչպես տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, սահմանամերձ Աղբերք գյուղի հանդիսությունների սրահի շենքը գնվել է Շողակաթ համայնքի բյուջեի միջոցներից՝ 5 միլիոն 500 հազար դրամ արժեքով:Շենքի հիմնանորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Հանդիսությունների սրահի հինմնանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է 11 միլիոն դրամ, իսկ շինարարության մրցութային արժեքը՝ 9 միլիոն 600 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրելու է Շողակաթի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մեկ շաբաթ առաջ եւ կավարտվեն տարեվերջին: Աշխատանքների արդյունքում Աղբերքը կունենա 250 տեղանոց նորանորոգ ու ժամանակակից հանդիսությունների սրահ, որտեղ կկազմակերպվեն տարբեր կարգի արարողություններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-05 13:54:19