Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «Ապագա» կոնսորցիումի ներկայացուցիչներին

25.12.2018

Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Ապագա» կոնսորցիումի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր ներկայացնել կոնսորցիումի կողմից նախատեսվող և հանրապետության մարզերում իրականացվելիք «Նոր Տուն» սոցիալական բնակարանաշինության ծրագիրը, առաջարկել մարզպետարանին դառնալ «Նոր Տուն» ծրագրի գործընկերը և ստորագրել համագործակցության պայմանագիր: Ներկայացնելով ծրագիրը նշվեց, որ այն հիմնված է արագ կառուցվող տեխնոլոգիայի, Գերմանիայում գործող գործարար սոցիալական փիլիսոփայության մշակույթի, սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարության և բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին օրենքի վրա: Ծրագիրը ֆինասավորվելու է շահառուների կանխավճարի, վարկային և հիպոթեքային ռեսուրսների միջոցով: Ինչպես նշվեց, ծրագրի շրջանակներում կառուցվող բնակարանները կունենան շուկայականից անհամեմատ ցածր գներ, որոնք հասանելի կլինեն բնակչության սոցիալապես առավել անապահով խավին: Հանդիպման մասնակից մարզպետարանի ներկայացուցիչների կողմից կոնսորցիումի ներկայացուցիչներին ուղղվեցին մի շարք հարցեր, կապված սոցիալական, քաղաքաշինական, հողային և այլ ոլորտների օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: « Ծրագրի գաղափարը ողջունելի է: Այսօր մատչելի գներով բնակարան ձեռք բերելը շատերի և հատկապես սոցիալապես առավել խոցելի զանգվածի համար ձեռնատու տարբերակ է: Մարզպետարանը պատրաստակամ է այս նախաձեռնության վերաբերյալ իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ, սակայն պետք է ծրագիրն իրականացնելուց առաջ հստակեցնենք մեր անելիքները, օրենսդրական քայլեր ձեռնարկենք և առաջնորդվենք օրենքի պահանջին համահունչ, որպեսզի հետագայում խնդիրներ չունենաք» ,- քննարկումը եզրափակեց մարզպետ Գնել Սանոսյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36