Նորություններ
Հոկտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Վերին Գետաշեն, Մարտունի, Աստղաձոր, Վարդենիկ, Արծվանիստ, Վարդենիս, Ակունք և Գեղամասար համայնքներ: Վերին Գետաշենում մարզպետը ծանոթացավ թիվ 1 միջնակարգ դպրոցում ստեղծված արտակարգ իրավիճակին, որն առաջացել էր հոկտեմբերի 25-ի առավոտյան: Ուժեղ քամին պոկել ու ամբողջությամբ ցած էր նետել դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքը՝ 436 քառակուսի մետր մակերեսով: Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ մարզպետը հանձնարարեց մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը՝ սեղմ ժամկետներում գտնել ժամանակավոր ու արդյունավետ լուծում, մինչև որ օրենքով սահմանված ընթացակարգով կձեռնարկվի մասնաշենքի տանիքի տեղադրումը: «Տանիքի վերականգնման համար պետք է գտնենք համապատասխան միջոցներ, ինչը պահանջում է որոշակի ժամանակ ու ջանքեր: Դրա համարա հարկավոր է գտնել միջանկյալ ու ժամանակավոր լուծում, որպեսզի մի կողմից դասապրոցեսը չտուժի, մյուս կողմից էլ մասնաշենքը պաշտպանվի կաթոցներից»,-նշեց Գնել Սանոսյանը:

Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ճամբարակ և Շողակաթ համայնքներում 26.10.2018
Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ և Շողակաթ համայնքներում: Մարզպետին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Համայնքապետարաններում մարզպետը հանդիպումներ ունեցավ խոշորացված համայնքների ղեկավարների և դրանցում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների հետ: Նրանցից յուրաքանչյուրը մարզպետին ներկայացրեց իր ղեկավարած համայնքում կամ բնակավայրում տիրող իրավիճակը, կատարված աշխատանքները, հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրները, խոսեց համայնքային բնույթի այլ թեմաների մասին: Գնել Սանոսյանը բարձրացված հարցերի վերաբերյալ հանդես եկավ առաջարկություններով, խոստացավ առավել ընդգրկուն խնդիրները քննարկել և ներկայացնել ՀՀ կառավարություն՝ լուծման համապատասխան տարբերակ մշակելու նպատակով: Իր դիտարկումներում Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ նաև ...

Ճամբարակի երաժշտական դպրոցը 50 տարեկան է 26.10.2018
Հոկտեմբերի 25-ին Ճամբարակի երաժշտական դպրոցում նշվեց դպրոցի հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանական արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Ճամբարակի տարածաշրջանի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցի ներկա և նախկին տնօրեններ, ուսուցիչներ ու սաներ: Բացվեց դպրոցի 50-ամյակը կրող հուշատախտակը, ապա դահլիճում մեկնարկեց հանդիսավոր արարողությունը: Հանդիսավարն իր խոսքում մեծարանքի և երախտագիտության խոսքեր հնչեցրեց ուղղված՝ դպրոցի հիմնադիր տնօրեն Սաշիկ Գրիգորյանին և մնացած բոլոր չորս տնօրեններին: «Վերջիններիս գործադրած ջանքերի, պրպտուն աշխատանքի և մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ դպրոցն ունեցել է լավագույն և շնորհալի սաներ, ովքեր իրենց ուսումն են շարունակել տարբեր երաժշտական հաստատություններում, տարբեր ստուգատեսերում արժանացել խրախուսանքի և մրցանակների: Ճամբարակի երաժշտական դպրոցն իր գործունեությունը չի դադարեցրել ...
Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի առողջապահության առաջնային օղակի հիմնարկների տնօրենների հետ: Բուժհաստատությունների տնօրենները մարզպետին ներկայացրին ընդհանուր իրավիճակը իրենց կազմակերպություններում , ինչպես նաև՝ առկա հիմնախնդիրներն ու առաջնահերթ անելիքները: Խորհրդակցության ավարտին մարզպետը հրահանգեց տնօրեններին՝ բարձրացնել աշխատանքային պատասխանատվությունը և բուժսպասարկման որակը, բնակչության մոտ տեղիք չտալ որևէ դժգոհության: « Մեր երկրում կատարված փոփոխությունը պետք է հստակ երևա նաև ձեր աշխատանքում, ինչը պետք է դրսևորվի բնակչության հետ անմիջական շփումների ընթացքում: Բնական է, որ ձեզ դիմած քաղաքացիներն առողջական խնդիրներ ունեցող, հուզական վիճակում գտնվող մարդիկ են, որոնց հետ հարկավոր է վարվել շատ մեղմ, հարգանքով, հուսադրող խոսքերով, ընդառաջել նրանց: Ես ուզում եմ, որ ձեր կողմից սպասարկվող այցելուները ձեր մասին խոսեն միայն հարգանքով ու ակնածանքով, իսկ դուք միշտ գտնվեք ձեր մասնագիտական ...
Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանին: Գրասենյակի ղեկավարը Գեղարքունիքի մարզպետին մանրամասներ ներկայացրեց «Եվրոպական Միությունը հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագիրը», որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ եւ մեկնարկել է 2018 թվականի փետրվարից: Ծրագիրը բազմաբաղադրիչ է և իրականացվում է 4 կազմակերպությունների կողմից: «Ծրագրի մեկնարկից ի վեր ծրագրային թիմը հանդիպումներ է ունեցել երեք թիրախային մարզերի մարզպետների և մարզպետարանի համապատասխան աշխատակիցների հետ և ներկայացրել ծրագիրը՝ հաստատելով համագործակցություն:Կատարվել են այցեր թիրախային մարզեր՝ ծանոթանալու տարբեր շահառուների հետ և գործընկերություն հաստատելու: Կազմակերպվել են հանրային քննարկումներ մարզային իշխանությունների, քաղաքացիական հասարակության, կրթական ոլորտի, մարզային թանգարանների ներկայացուցիչների մասնակցությամբ...

Գնել Սանոսյանն այցելեց Գավառի նորակառույց թատրոնի շենք 24.10.2018
Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ճանաչողական այցով եղավ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մարզպետը շրջայց կատարեց թատրոնի նորակառույց շենքում, ծանոթացավ շենքի տեխնիկական և գույքային հագեցվածությանը, աշխատանքային պայմաններին ու հնարավորություններին: Գեղարքունիքի մարզպետի հետ ունեցած զրույցի ընթացքում թատրոնի կոլեկտիվի անդամները ներկայացրին այն ցանկը, որոնք կբեմականացվեն առաջիկայում: Նրանք բարձրացրին նաև դերասանական երիտասարդ կադրերի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի համալրման անհրաժեշտության խնդիրը: Շրջայցից հետո Գնել Սանոսյանն ընթացիկ հարցերի շուրջ առանձնազրույց ունեցավ դերասանական անձնակազմի հետ, որին մասնակցում էր նաև Հ. Պարոնյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, Գավառի թատրոնի լավագույն բարեկամ Երվանդ Ղազանչյանը: Զրույցի ընթացքում Գնել Սանոսյանին ներկայացվեցին նաև հատվածներ թատրոնի անցած երկարամյա պատմությունից: «Ուրախ եմ այս հաճելի կառույցում գտնվելու և ձեզ հետ հանդիպելու համար...


