Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծ մասրիկցի փոքրիկները բարեկարգ  խաղահրապարակ կունենան

Մեծ մասրիկցի փոքրիկները բարեկարգ խաղահրապարակ կունենան 18.09.2018

Մեծ Մասրիկ համայնքում այսուհետ մանուկները հաճելին ու օգտակարը կհամատեղեն: Նրանք նորակառույց խաղահրապարակում կկարողանան խաղալ և մարզվել: Խաղահրապարակը արդիականացրել է ամերիկահայ զույգը՝ տեր և տիկին Գառնիկ և Հիլդա Եուսէֆիները՝ ի հիշատակ իրենց ծնողների՝ տեր և տիկին Հովհաննես և Անուշ Հովսեփյանների: Բարեգործները ժամանել չէին կարողացել, փոխարենը գյուղում էին նրանց հարազատները: Խաղահրապարակի տարածքում հյուրերը կատարեցին նաև ծառատունկ՝ ի նշան նորաստեղծ բարեկամության և գյուղի շենացման: Խաղահրապարակի կառուցման ընդհանուր արժեքի 20 տոկոս ներդրումը կատարել է համայնքը: Նորակառույց խաղահրապարակի բացման առթիվ ողջույնի խոսք հղեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: «Հարգելի Մեծ մասրիկցիներ, շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի խաղահրապարակի կառուցման համար և միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերել այս գործում: Բոլորիս պարտքն է երեխաների հանգիստը ճիշտ ձևով կազմակերպել...

 Վահան  գյուղում  բացվեց  մանկական  խաղահրապարակ

Վահան գյուղում բացվեց մանկական խաղահրապարակ 17.09.2018

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրը սեպտեմբերի 16-ի վաղ առավոտից տոնական տրամադրության մեջ էր: Բոլորը շտապում էին դեպի Պանթեոնի հարակից տարածք՝ մասնակցելու նորակառույց մանկական խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայ թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը, նույն թեմի ազգային առաջնորդարանի ներկայացուցիչներ, պատվիրակության այլ անդամներ: Մինչև հանդիսության մեկնարկը՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին Վահան գյուղի Պանթեոնում, որտեղ հանգչում են Վահանի ինքնապաշտպանության և Արցախյան ազատամարտում զոհված հերոս հայորդիները: Ինչպես ներկաները նշեցին, այս տարածքը շուրջ երեք ամիս առաջ ամայի դաշտ էր, բայց այժմ արդեն այն այլևս բարեկարգ, մանուկների խինդով ու եռուզեռով լցված խաղահրապարակ է: Եվ այս ամենը իրողություն դարձավ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի անմիջական...

Տեղեկացում 17.09.2018

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Կարմիրգյուղի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը: Կարմիրգյուղի համայնքապետարան

     Գեղարքունիքի մարզում ավարտվեց «Մաքուր մոլորակ» միջոցառումը

Գեղարքունիքի մարզում ավարտվեց «Մաքուր մոլորակ» միջոցառումը 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, Համաշխարհային մաքրության օրը, Գեղարքունիքի մարզում անցկացվեց «Մաքուր մոլորակ» միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են մարզի բոլոր համայնքների կամավորները, որոնց միացել են նաև մայրաքաղաքից ժամանած կամավորական թիմերը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Մաքուր մոլորակ» միջոցառման աշխատանքները համակարգող Նարեկ Գրիգորյանը, մայրաքաղաքից ժամանած կամավորները, տեղի կամավորների և մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մաքրման աշխատանքներ են իրականացրել Նորատուս, Ծաղկունք, Դրախտիկ, Շողակաթ, Հայրավանք, Դպրաբակ, Գեղարքունիք, Մարտունի համայնքներում,հանրային երեք լողափերում, Սևանի թերակղզում, մի շարք այլ բնակավայրերում: Մարզպետարանի կողմից կատարվել են համապատասխան ամրացումներ: Սեպտեմբերի 15-ի վաղ առավոտյան միջոցառման բոլոր մասնակիցներին մարզպետարանի և համայնքապետարանների կողմից բաժանվել են ձեռնոցներ և պարկեր...

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է «Մաքուր մոլորակ» միջոցառմանը

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է «Մաքուր մոլորակ» միջոցառմանը 14.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր: Այս տարի համաշխարհային շարժմանը միացել է նաև Հայաստանը։ Գեղարքունիքի մարզը ևս իր կամավորական մասնակցությունը կունենա այդ միջոցառման իրականացմանը: Սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում հանձնարարականներ տվեց միջոցառման կազմակերպչական աշխատանքների իրականացման ուղղությամբ: «Գեղարքունիքի մարզ են ժամանելու հարյուրավոր կամավորականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, աշխարհի տարբեր երկրներից: Նրանք սանմաքրման աշխատանքներ կիրականացնեն մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում: Միջոցառմանն աջակցելու նպատակով նրանց կմիանան նաև մեր մարզի կամավորները, ովքեր կներկայացնեն պետական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները ինչպես նաև անհատ քաղաքացիներին...

Հրավեր` Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրին մասնակցելու վերաբերյալ 11.09.2018

Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մեկնարկել է 2007թ.-ին: Ծրագրի հիմնական նպատակն է հասնել ամուր տարածաշրջանային համագործակցության և գործընկերության, խթանել Սևծովյան ավազանի հարակից շրջաններում տնտեսական և սոցիալական զարգացումը, համատեղ աշխատել համընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև խթանել երկրների միջև համագործակցությունը: Ծրագրի շահառու են հանդիսանում ութ երկրներ` Բուլղարիան, Թուրքիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Վրաստանը և Ուկրաինան: Հայաստանի Հանրապետությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Ծրագրի առաջին` 2007-2013թթ. շրջափուլին, որի շրջանակներում ընթացող գործընթացները համակարգվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Ծրագրի 2007-2013թթ. Շրջափուլի ընթացքում ՀՀ տարբեր շահառու մարմինների կողմից հաջողությամբ իրականացվել և ավարտվել են 20-ից ավելի ծրագրեր: Ներկայումս մեկնարկել է Ծրագրի նոր՝ 2014-2020թթ.. շրջափուլը: Այս շրջափուլի շրջանակներում ծրագրային հայտերի ներկայացման առաջին փուլի արդյունքների հիման վրա այժմ պայմանագրի մշակման փուլում են գտնվում երեք ծրագրեր:..

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-13 17:49:56