Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհվեց վաստակած հանգստի

24.01.2019

Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց եւ վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի իրավաբանական բաժնի վարիչ Նորիկ Ղազարյանին: Ինչպես նշեց մարզպետը, Նորիկ Ղազարյանը վաստակած հանգստի է ճանապարվում՝ կապված կենսաթոշակային տարիքի լրանալու հետ:
«Նորիկ Ղազարյանն ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել իր մասնագիտական գործունեությանը, ցուցաբերել է պարտաճանաչություն, աշխատասիրություն, քաղաքացիական նվիրվածություն, ինչը մենք գնահատում ենք թե բառերով, թե մարզպետի շնորհակալագրով տրվող պարգեւատրման տեսքով: Նա մասնակցել է Սպիտակի երկրաշարժից տուժածների փրկարարական աշխատանքերին, մեր երկրի սահմանների պաշտպանությանը: Երկար տարիներ ծառայել է ուժային կառույցներում: Համոզված եմ, որ այսուհետ էլ Նորիկ Ղազարյանը պետական աշխատանքում կուտակած իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի մեր երկրի ու հանրության շահերին: Ընտանեկան երջանկություն ու հաջողություններ եմ մաղթում նրան»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Նորիկ Ղազարյանին վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ հաջողություններ մաղթեցին նաեւ մարզպետարանի նրա գործընկերները: «38 տարի անընդմեջ եղել եմ պետական պատասխանատու աշխատանքում, որից 18 տարիները՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչի պաշտոնում: Ես բավարարված ու հպարտ եմ իմ անցած ճանապարհով ու կարծում եմ, որ իմ կարողությունները մինչեւ վերջ ներդրել եմ հայրենիքի կառուցման ու պաշտպանության գործում: Այսուհետ էլ պատրաստ եմ՝ իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնել մեր պետության ու հասարակության շահերին: Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի ու տրված գնահատականի համար»,-ասաց Նորիկ Ղազարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06