Նորություններ
Ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց չինական «Չանջո դե լայթ ֆոտովոլտեք թեքնոլոջի կոմպանի լիմիթիդ» ընկերության տնօրեն Ֆու Չանին եւ նույն կազմակերպության ներկայացուցիչ Խուան Պաուսյային: Հանդիպման սկզբում չինական ընկերության տնօրենը ներկայացրեց իրենց այցի նպատակներն ու հետագա ծրագրերը: «Այս անգամ Հայաստան ենք եկել քամու էներգիայի ստացման ուղղությամբ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Մենք արդեն ուսումնասիրել ենք այն երկու քարտեզները, որոնցում ընդգրկված տարածքներում հնարավոր է տեղադրել կայաններ, եւ դրանց հիման վրա էլ ուզում ենք աշխատել: Սակայն այդ քարտեզներից պետք է ընտրենք միայն մեկը, որն ավելի մոտիկ կլինի էլեկտրահաղորդման գծերին, կգտնվի բարձր լարման ենթակայաններից 3 կմ հեռավորության վրա: Մեր նպատակն է՝ Գեղարքունիքի մարզում հիմնել քամու էներգիայի արտադրություն, որի հզորությունը պետք է հասցնենք մինչեւ 100 մեգավատի: Դրա համար կպահանջվի կառուցել 30 հողմակայան...

Մարզում կիրականացվեն ակնային հետազոտություններ 29.03.2019
Մարտի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանին և նույն հիմնադրամի շրջանակներում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ և ԱՍԱ վարչությունների պետերը, մարզի բոլոր տարածաշրջանների ակնաբույժները, դպրոցների տնօրեններ: Բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրենի ներկայացմամբ՝ համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր Բարեգործական կարգավորման հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը հուլիս ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզում հերթական անգամ նախատեսում է իրականացնել ակնային հետազոտություններ և բուժում: Ըստ ներկայացվող ծրագրի՝ ՀԱՆ-ը մարզի բնակչության համար նախատեսում է աչքի շարժական ...

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց Գավառի թատրոնի դերասաններին 28.03.2019
Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետթատրոնի դերասաններ Լաուրա Ստեփանյանին, Խաչիկ Ավետիսյանին, Սաթենիկ Թովմասյանին, Հովհաննես Օհանյանին եւ Նորայր Հերգնյանին: Գնել Սանոսյանը շնորհակալագրերը հանձնեց թատրոնի շենքում, որտեղ ներկա գտնվեց դերասանների ուժերով բեմականացված Մարկ Կամուլետտիի «Սիրային իրարանցում» թատերական ներկայացմանը: «Սիրելի դերասաններ եւ թատերասերներ, շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում հետագա հաջողություններ: Անգնահատելի ձեռքբերում է այն, որ մենք Թատրոնի միջազգային օրը համատեղ դիմավորում ենք այս շքեղ կառույցում, որը դարձել է մարզի մշակութային կյանքի հիմնական առանցքներից մեկը: Ես համոզված եմ, որ ամեն տարվա այս օրը թատրոնը կնշի նոր բեմականացումներով ու թատերասերներով լի դահլիճում: Պահպանեք ու զարգացնենք թատերական արվեստի նվաճումները: Տպավորված եմ այսօրվա ...
Մարտի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը, ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Ճենտերեճյանը, «Սեւան Ազգային պարկ» -ի տնօրեն Վահե Գուլանյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզի տարբեր տարածաշրջաններից Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք: Խորհրդակցության նպատակն էր՝ համատեղ ուժերով քննարկել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակման փուլում գտնվող պիլոտային ծրագիրը, որն առնչվում է Սևանա լճում արդյունագործական ձկնոսությունը իրավական դաշտ տեղափոխելուն: «Հաշվի առնելով, որ դուք զբաղվում եք ձկնորսությամբ, մենք կազմակերպել ենք այս քննարկումը, որպեսզի «Սևանի մասին» ՀՀ օրենքի ...

Հաստատվեց Թթուջուր գյուղի մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգման ծրագիրը 27.03.2019
Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում հանձնաժողովի կողմից հաստատվեց Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի մասնակի հիմնանորոգման ծրագիրը: Ինչպես ներկայացրեց զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի անդամ, Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի իրականացման համար պետության կողմից հատկացվելու է 1,5 միլիոն դրամ: Պահանջվող մնացած ներդրումը կկատարի Ճամբարակի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2019 թվականի ապրիլի 1-ից եւ կավարտվեն 2019 թվականի մայիսի 15-ին: Ծրագրի իրականացման արդյունքում կբացվի ժամանակավոր 8 աշխատատեղ:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ 27.03.2019
Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն: Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև թատրոնում։ Այս զարմանալի արվեստն առանձնանում է ունեցածի արժևորման ու նորի գիտակցման ներդաշնակությամբ: Աշխույժ թատերական կյանքով ավելի քան մեկ դար է, ինչ ապրում է նաեւ մեր մարզկենտրոն Գավառ քաղաքը, որի բեմում հանդես են եկել Հայաստանի գրեթե բոլոր ականավոր թատերական գործիչները: Իսկ առավել մեծ ձեռքբերումը Անկախ Հայաստանի պատմության մեջ եղավ Գավառի նորակառույց թատրոնի շենքի շահագործումը, որն այսօր մարզի մշակութային կյանքում ձեռք է բերել կարեւորագույն դերակատարություն՝ նոր էջ բացելով մեր երկրի թատերական արվեստի պատմության կերտման մեջ: Հարգելի գործընկերներ, Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ թատերական բոլոր գործիչներին և թատրոնի նվիրյալներին, մաղթում ստեղծագործական ձեռքբերումներ ու լեփ-լեցուն դահլիճներ։ Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան


