Նորություններ

2018 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների շնորհիվ իրականացվող ծրագրերը համայնքային զարգացման լուրջ հեռանկար են խոստանում, քանզի ՀՀ Կառավարությունը դրանք պատրաստ է համաֆինանսավորել մինչև 60 տոկոսի չափով, Գեղարքունիքի մարզպետարանում ունեցած հանդիպման ընթացքում նշեց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը: Համայնքներից ներկայացված ծրագրերի ֆինանսավորման համամասնությունը պահպանվում է, իսկ ֆինանսավորման չափը փոփոխվում ՝ ելնելով ծրագրերի տնտեսական կամ սոցիալական բնույթից: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ Կառավարության համապատասխան հանձնաժողովը երկշաբաթյա ժամկետում կավարտի Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացված հայտերի քննարկումը , իսկ առայժմ սուբվենցիոն ...

,,Շտիգեն,, կազմակերպության հիմնադիր տնօրենը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետի հետ 22.03.2018
Ամենացրտաշունչ պայմաններում անգամ Գեղարքունիքի մարզում հնարավոր է արևային էներգիա ստանալ, քանզի մարզն ամենաարևայինն է: Օգտագործելով այդ ռեսուրսը՝,,Շտիգեն,, կազմակերպությունն արդեն 7 տարի է, ինչ մարզում իրականացնում է ,,Արևային համայնք,, ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մարզի համայնքներում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ և արևային էներգիայի համակարգեր: Ըստ մասնագետների հաշվարկների՝ մարզի տնտեսությունների կողմից տարեցտարի ավելանում է արևային ջրատաքացուցիչների տեղադրման պահանջարկը:,,Շտիգեն,, կազմակերպության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի հավաստմամբ տեղադրվող սարքավորման գինը 440 հազար դրամ է՝ շուկայական արժեքից համեմատաբար էժան: Կազմակերպության տնօրենը իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ մարտի 21-ին...

Քարվաճառում կանգնեցվել է հիշատակի խաչքար 19.03.2018
ԵԿՄ վարչության Գավառի տարածքային բաժանմունքի նախաձեռնությամբ մարտի 18-ին Քարվաճառում տեղի է ունեցել Քարվաճառի մարտերում իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակն հավերժացնող խաչքարի բացման արարողություն: Նորաբաց խաչքարը օրհնվել է Գեղարքունյաց դասի և Արցախի N զորամասերի գնդերեցների կողմից, խոնարհվել են ծաղիկներ, տեղի է ունեցել հիշատակի ցերեկույթ: Տեղադրված խաչքարը հավերժացնելու է Գավառի տարածաշրջանից Քարվաճառի մարտերում քաջաբար զոհված կամավորներ՝ Սերյոժա Հրանտի Ավետիսյանի, Գագիկ Վահրամի Գալստյանի, Վարդան Վասիլի Գասպարյանի, Արսեն...

Քննարկվեցին մարզում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ կապված հարցեր 19.03.2018
Մարտի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում էլեկտրոնային առողջապահության համակարգի եւ դեղորայքի տրամադրման դեղատոմսային կարգի ներդրման հետ կապված խնդիրներ: Հանդիպմանը մասնակցում էին մարզի առողջապահական բոլոր հաստատությունների տնօրենները եւ օպերատորները: Հանդիպումը վարում էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Առողջապահական գերակա ծրագրերից մեկի՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ծրագիրը մանրամասնորեն ներկայացրին ՀՀ առողջապահության նախարարարության...

Կառավարությունում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր 15.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին և զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամ գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում: Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրմանը, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժմանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիները հատուկ նշաններով առանձնացնելուն...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահին 13.03.2018
Մարտի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ այցելեցին Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկինը և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը: Սևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, հանդիպմանը մասնակցում էր նաև Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը : Հանդիպման մեկնարկին Կարեն Բոթոյանը նախ շնորհակալություն հայտնեց բարձրաստիճան հյուրերին ...