Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի մանկատան սաներին շնորհավորեցին ՀՀ փոխվարչապետը և Գեղարքունիքի մարզպետը

Գավառի մանկատան սաներին շնորհավորեցին ՀՀ փոխվարչապետը և Գեղարքունիքի մարզպետը 26.12.2018

Դեկտեմբերի 26-ին Գավառի մանկատան սաները տոնական բարձր տրամադրության մեջ էին: Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ նրանց շնորհավորելու էին եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ իրենց տիկնանց հետ միասին, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը, նույն նախարարության այլ պաշտոնյաներ: Հյուրերը շրջեցին կառույցում, ծանոթացան մանկատան սաների համար ստեղծված կեցության պայմաններին ու հնարավորություններին, զրուցեցին տարբեր խմբակներ հաճախող և տարբեր նախասիրություններ ունեցող երեխաների հետ, ապա ամանորյա նվերներ և սնունդ հանձնեցին նրանց: Հանդիպումը շարունակվեց մանկատան դահլիճում, որտեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Նա հակիրճ խոսեց 2018 թվականի ընթացքում մանկատանը գրանցված ձեռքբերումների և հաջողությունների մասին, թվարկեց նաև սաների ապագայի հետ կապված...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց  «Ապագա» կոնսորցիումի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «Ապագա» կոնսորցիումի ներկայացուցիչներին 25.12.2018

Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Ապագա» կոնսորցիումի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր ներկայացնել կոնսորցիումի կողմից նախատեսվող և հանրապետության մարզերում իրականացվելիք «Նոր Տուն» սոցիալական բնակարանաշինության ծրագիրը, առաջարկել մարզպետարանին դառնալ «Նոր Տուն» ծրագրի գործընկերը և ստորագրել համագործակցության պայմանագիր: Ներկայացնելով ծրագիրը նշվեց, որ այն հիմնված է արագ կառուցվող տեխնոլոգիայի, Գերմանիայում գործող գործարար սոցիալական փիլիսոփայության մշակույթի, սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարության և բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին օրենքի վրա: Ծրագիրը ֆինասավորվելու է շահառուների կանխավճարի, վարկային և հիպոթեքային ռեսուրսների միջոցով: Ինչպես նշվեց, ծրագրի շրջանակներում կառուցվող բնակարանները կունենան շուկայականից անհամեմատ ցածր գներ, որոնք հասանելի կլինեն բնակչության սոցիալապես առավել անապահով խավին...

Նախապատրաստական աշխատանքներ՝ մարզը ներկայացնող ֆիլմի ստեղծման համար

Նախապատրաստական աշխատանքներ՝ մարզը ներկայացնող ֆիլմի ստեղծման համար 25.12.2018

Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հայ երիտասարդ էրուդիտներ» հասարակական և «Paninfo Production» ֆիլմարտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Վերջիններս Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող փաստավավերագրական ֆիլմի նկարահանման թեման, որը կառնչվի Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի մարզերի միջև առկա բարեկամական կապի հետ: Ֆիլմի սյուժեում ներառված կլինի մարզի տնտեսությունը, մշակույթը և տուրիզմը, դրանց զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև Գեղարքունիքի-Իզեր մարզերի միջև ձևավորված բարեկամությունն ու համագործակցությունը: «Դեսպանի օգնականը» անվամբ 25 րոպե տևողությամբ փաստավավերագրական եռալեզու ֆիլմը, կազմակերպությունների ներկայացուցիչների հավաստմամբ, ներկայացվելու է համացանցային դիտման, իսկ արտասահմանյան տարբեր երկրներում...

Վառվեցին Գավառի կենտրոնական հրապարակի և տոնածառի լույսերը

Վառվեցին Գավառի կենտրոնական հրապարակի և տոնածառի լույսերը 25.12.2018

Դեկտեմբերի 25-ի երեկոյան վառվեցին Գավառի կենտրոնական հրապարակի և գլխավոր տոնածառի լույսերը: Հրապարակն ստացավ տոնական շքեղ տեսք: Լույսերի միացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, քաղաքի մշակութային հաստատությունների ղեկավարներ, անհատ քաղաքացիներ: « Ես շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան պահի առթիվ և ուրախ եմ, որ մեր քաղաքի հրապարակն ունի այսքան գրավիչ տեսք: Համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ այս հրապարակը իր շքեղությամբ չի զիջի հանրապետության շատ ու շատ հրապարակների: Այս ամենի առթիվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել, աջակցել և կյանքի են կոչել այս հրապարակի բարեկարգման ծրագիրը: Այսօր վառվեցին նաև տոնածառի լույսերը և մաղթում եմ, որ հաջորդ տարին բոլորիս համար լինի լուսավոր և ապահով տարի, թող իրականանան մեր բոլորի երազանքները: Իսկ մեր բալիկները թող միշտ հնարավորություն ...

Տեղադրվում են Գավառի կենտրոնական հրապարակի լուսասյուները

Տեղադրվում են Գավառի կենտրոնական հրապարակի լուսասյուները 24.12.2018

Դեկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակից Գավառի կենտրոնական հրապարակում մեկնարկել են լուսասյուների տեղադրման աշխատանքները: Այն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումների՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Այս նպատակով նախատեսվել է 46 մլն 920 հազար դրամ: Նշված գումարի 40տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից, իսկ 60-ը՝ Գավառ համայնքի բյուջեից: Նախ տեղադրվում են լուսասյուները, ապա՝ լուսատուները: Ըստ նախագծի՝ տեղադրվելու են թվով 68 լուսասյուներ: Աշխատանքները գրեթե ավարտական փուլում են: Գավառի հրապարակում լուսասյուների տեղադրման աշխատանքներն իրականացնում է «Նիկոլ Դուման» արտադրական կազմակերպությունը: Իրականացվող ծրագիրը հաճելի նվեր կլինի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում  Գավառ քաղաքի  մանկապարտեզներում կատարվում են վերանորոգման աշխատանքներ

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գավառ քաղաքի մանկապարտեզներում կատարվում են վերանորոգման աշխատանքներ 24.12.2018

ՀՀ պետական բյուջեի և Գավառ համայնքի բյուջեի համատեղ ֆինանսավորմամբ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Գավառի թվով 4 մանկապարտեզներում: Աշխատանքները կատարվում են պետական բյուջեից նպատակային հատկացումների՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Գումարի 60տոկոսը տրամադրվում է պետական բյուջեից, իսկ 40 տոկոսը՝ Գավառ համայնքի բյուջեից: Գավառի թիվ 8 մանկապարտեզում, որը գտնվում է Արծվաքար թաղամասում, կատարվում է շենքի մասնակի վերանորոգում: Հիմնանորոգվում է խմբասենյակը իր խաղասենյակով, ննջարանով և սանհանգույցով: Այժմ այստեղ ընթանում են քանդման աշխատանքներ: Թիվ 8 մանկապարտեզում վերանորոգվում է նաև դահլիճի հատակը: Այս աշխատանքների համար հատկացվել է շուրջ 14 մլն դրամ: 17մլն 233 հազար դրամի շրջանականերում էլ իրականացվել է Գավառի թիվ 4 մանկապարտեզի տանիքի հիմնանորոգումը: Պետք է տեղադրվեն նոր լուսամուտներ ու դռներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-13 17:49:56