Նորություններ
Տեղեկացում 18.12.2018
Սևան համայնքի ավագանու հերթական նիստի անցկացման վերաբերյալ
Տեղեկացում 18.12.2018
ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստի անցկացման վերաբերյալ...
Տեղեկացում 17.12.2018
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 17:00-ին Գավառի քաղաքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ օրակարգային հետևյալ հարցերով.

Շողակաթում սուբվենցիոն երկու ծրագրով հիմնանորոգվում է չորս փողոց 14.12.2018
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրում՝ ներդրված սուբվենցիոն երկու ծրագրերի ներդրման շնորհիվ հիմնանորոգման են ենթարկվում թվով չորս փողոց՝ 831 գծամետր երկարությամբ: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ սուբվենցիոն առաջին ծրագրով, որի մեկնարկը տրվել է 20 օր առաջ, սալիկապատվում է գյուղ մտնող կենտրոնական ճանապարհը՝ 2240 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ու 360 գծամետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիոն 500 հազար դրամ, որի 60 տոկասը ներդրել է Շողակաթի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով, որի մեկնարկը տրվել է մոտ 25 օր առաջ, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում 2-րդ, 3-րդ եւ 6-րդ փողոցներում՝471 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 25 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: «Կենտրոնական փողոցի սալիկապատման աշխատանքներն արդեն ...

Ծակքար գյուղի հիմնադրման 190-րդ տարեդարձը նշանավորվեց մուտքի կամարի բացմամբ 11.12.2018
Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի հիմնադրման 190-րդ տարեդարձը նշանավորվեց մուտքի կամարի բացմամբ եւ գրական-երաժշտական ցերեկույթով, որը ներկայացրին Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտները:Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, հյուրեր, Հայաստանի տարբեր վայրերում եւ արտերկրում բնակվող նախկին ծակքարեցիներ: Ծակքարի հիմնադրման եւ նրա անցած 190 տարիների պատմությունը ներկայացրեց Ծակքարի համայնքապետարանի աշխատակից Վանիկ Հակոբյանը: «Ծակքար գյուղը հիմնադրվել է 1828 թվականի Թուրքմենչայի եւ 1829 թվականի Ադրիանապոլսի ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պայմանագրերի արդյունքում, երբ առաջին պայմանագրով Արեւելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, եւ երկրորդ պայմանագրով՝ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայ ընտանիքներն Ալաշկերտ գավառից գաղթել եւ բնակություն են հաստատել այստեղ՝ Սեւանա լճի հարավային ափին...
Տեղեկացում 10.12.2018
Նորատուս համայնքի ավագանու նիստի անկացման վերաբերյալ...