Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի ֆուտզալի թիմը ենթախմբում տոնեց իր առաջին հաղթանակը

Գեղարքունիքի մարզպետարանի ֆուտզալի թիմը ենթախմբում տոնեց իր առաջին հաղթանակը 24.04.2019

Ապրիլի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանի ֆուտզալի թիմը ,,Քյավառ,,հեռուստաընկերության թիմի հետ ունեցած խաղում 11:9 հաշվով հաղթանակ գրանցեց: Ֆուտբոլային խաղին մասնակցեց նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այժմ ենթախմբում առաջին տեղը զբաղեցնում է Սեւանի քաղաքապետարանի թիմը, որը երկրորդ տուրում պարտության է մատնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման թիմին եւ իր հաշվին գրանցել 6 միավոր: Գեղարքունիքի մարզպետարանի թիմն այս հաղթանակից հետո հավաքել է 3 միավոր ու զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանի թիմը կմրցի ՀՀ ԱԱԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման, Սեւանի քաղաքապետարանի թիմը՝ ,,Քյավառ,, հեռուստաընկերության թիմի հետ:

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 23.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին: Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման, կառավարության և համայնքների համագործակցությամբ իրականացվող տարբեր սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր: Վարչապետ Փաշինյանը մարզպետներին տվել է հանձնարարականներ՝ վերը նշված ուղղություններով ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու նպատակով: Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք:

Հանդիպում Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության հետ

Հանդիպում Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության հետ 23.04.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը եւ այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Աղբյուրը՝ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք:

 Աշխատանքային այց

Աշխատանքային այց 23.04.2019

Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 19-ին Արցախ են ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ: Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների միջև քաղաքացիական համակարգի պատրաստության և պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ու փոխգործողությունների արդյունավետության բարձրացման շրջանակում ապրիլի 20-ին բանակի շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ: Այնուհետև կազմակերպվել է այց բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ ԱՀ ՊՆ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները: Այցի ընթացքում հայկական երկու...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԳԱՍՏՐՈ ԲԱԿ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԳԱՍՏՐՈ ԲԱԿ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 22.04.2019

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը (ՄԱԶԾ ԻԳԶԶ) հայտարարում է գյուղական համայնքներում «Գաստրո բակ» նախագծի իրականացման մրցույթ՝ համաֆինանսավորման սկզբունքով, որը տրամադրվելու է գինեգործական սարքավորումների, նախագծային և նախահաշվային աշխատանքների, շինանյութի և գույքի, մասնագիտական խորհրդատվության ձեռք բերման նպատակով: «Գաստրո բակ» նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների դիվերսիֆիկացմանը, զարգացմանը և խթանմանը: Այն ստեղծում է բազային զբոսաշրջային ծառայություններ՝ հիմնվելով գյուղական սեփական տնային տնտեսությունների վրա: «Գաստրո բակ» նախագիծը ներառում է հետևյալ համալիր ծառայությունները՝ ավանդական սննդի տրամադրում, տնական գինեգործություն և արհեստագործություն:«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ...

            Գեղարքունիքի մարզում ընթանում է ֆուտզալի մարզային առաջնությունը

Գեղարքունիքի մարզում ընթանում է ֆուտզալի մարզային առաջնությունը 22.04.2019

Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ֆուտզալի մարզային առաջնությունը, որի նպատակն է` նպաստել մարզի համայնքներում մարզաձևի մասսայականացմանը, խթանել երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմանը, ֆիզիկական պատրաստաստվածությանը: Ֆուտզալի խաղերը մարզում մեկնարկեցին ապրիլի 10-ին, Գավառ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում: Առաջնությանը հայտագրվել է 12 թիմ, որոնք վիճակահանությամբ բաժանվել են երեք ենթախմբի՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկվելով 4 թիմ: Հայտագրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային համայնքների, ՀՀ ոստիկանության մարզային վարչության, մարզային փրկարար ծառայության, մարզային քննչական վարչության, բանակային կորպուսի, ազգային անվտանգության մարզային ծառայության թիմերը: Ֆուտզալի առաջնությունն անցկացվում է մեկ փուլով և երկու խաղակեսով: Յուրաքանչյուր խաղակեսի տևողությունը 20 րոպե է ,10 րոպե ընդմիջումով: Խաղերը ենթախմբերի միջև ընթանում են շրջանաձև եղանակով: Ենթախմբում առաջին տեղը գրաված թիմեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-06 16:44:56