Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Կարմիրգյուղի գորգագործական ֆաբրիկա 14.06.2019
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Կարմիրգյուղի գորգագործական ֆաբրիկայում դազգահի վրայից կտրեց նորագործ գորգը: Այն կատարվեց հունիսի 14-ին ֆաբրիկա արած աշխատանքային այցի ընթացքում: Գնել Սանոսյանը շրջայց կատարեց արտադրամասում , դիտարկեց դեռևս խորհրդային տարիներից պահպանված կառույցի պայմաններն ու հնարավորությունները, անմիջական զրույց ունեցավ գորգագործուհիների հետ՝ հուսալով, որ հնուց եկած արհեստը ոչ միայն պահպանում են, այլ նաեւ փոխանցում երիտասարդ սերնդին: «Ուրախ եմ, որ տեսնում եմ մարդկանց, ովքեր այս բարդ ժամանակահատվածում այս հաճելի աշխատանքով են զբաղված: Գորգագործությունը արհեստ է, որի ընթացքում ստեղծած աշխատանքի կրկնությունը չի կարող լինել: Իսկ սա նշանակում է, որ դուք ամեն անգամ ստեղծում եք նորն ու գեղեցիկը: Կեցցեք, որ այս հին ու հետաքրքիր մասնագիտությունը նորովի պահում եք: Այստեղ իրականացվելիք գաղափարները ինձ դուր են գալիս, և մենք էլ մեր հերթին կտեսնենք, թե ինչ ծրագրերի միջոցով կարող ենք ...

Գեղարքունիքի մարզի 15 համայնքներում կկառուցվեն ֆուտբոլի փոքր խաղադաշտեր 11.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրված միջոցներով Գեղարքունիքի մարզի 1 քաղաքային եւ 14 գյուղական համայնքներում այս տարվա ընթացքում կկառուցվեն ու շահագործման կհանձնվեն ֆուտբոլային փոքր խաղադաշտեր՝ արհեստական խոտածածկերով ու ցանկապատ վիճակում : Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Մարատ Ղուրշուդյանը, ֆուտբոլի փոքր խաղադաշտերը կառուցվելու են Ճամբարակ քաղաքում, Լճաշեն, Հայրավանք, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Ծովագյուղ, Գեղհովիտ, Երանոս, Աստղաձոր, Լիճք, Արծվանիստ, Նորատուս, Մեծ Մասրիկ, Ակունք, Ծովակ գյուղերում: Կառուցվող խաղադաշտերն ունենալու են 42 մետր երկարություն եւ 22 մետր լայնություն: Դրանք ունենալու են ցանկապատ ու արհեստական խոտածածկ: «Հողհատկացման պայմանագրերն արդեն կնքված են, այժմ շինթույլտվություն ստանալու փուլն է ընթանում: Այսօրվա դրությամբ շինթույլտվություն արդեն ունեն Ճամբարակ եւ Լճաշեն համայնքները, որտեղ առաջիկա օրերին կարող է սկսվել ...

Հանրային քննարկում` Գեղարքունիքի մարզի 2020-2022թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի վերաբերյալ 10.06.2019
Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2019 թվական մարտի 22-ի « Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N289-Ա որոշումից բխող հանձնարարականը, հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվեց հանրային քննարկում Գեղարքունիքի մարզպետարանի 2020-2022թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի , ներառյալ 2020 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի , ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը,այլ պաշտոնյաներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ՔՀԿ ներկայացուցիչներ: Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը մանրամասնորեն ներկայացրեց միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված ոլորտներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, անդրադառնալով 2019 թվականի հաստատված բյուջեին և ...

Գեղարքունիքի մարզում սկսվել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները 08.06.2019
Հունիսի 8-ին առավոտյան Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որում ներգրավված են շուրջ 520 կազմակերպություն , 12 հազար 238 մարդ, 254 միավոր տեխնիկա , 5500 գործիք և այլ պարագաներ: Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության ներկայացմամբ՝ համապետական շաբաթօրյակին մասնակցում են մարզի տարածքում գործող բոլոր պետական ու մասնավոր հիմնարկները, հասարակական կազմակերպությունները եւ անհատ քաղաքացիները: «Մաքրվում են բնակավայրերի փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, հանգստյան գոտիները, տեսարժան վայրերը, անտառամերձ տարածքները: Մաքրված աղբը բեռնվում ու տեղափոխվում է գործող 29 աղբավայրեր: Ի տարբերություն նախորդ շաբաթօրյակների՝ այս անգամ արդեն ապօրինի գործող ու փակման ենթակա աղբավայրեր չունենք, քանի որ այդ խնդիրը կարողացել ենք լուծել ...

Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակն անցավ նկատելի ակտիվությամբ 08.06.2019
Հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքների վարչական տարածքներում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը, որին ակտիվորեն մասնակցեցին պետական ու մասնավոր հիմնարկների տասնյակ հազարից ավելի աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ: Ինչպես հավաստեցին Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչությունից, շաբաթօրյակին ներգրավված էին շուրջ 520 կազմակերպություն , 12 հազար 238 մարդ, 254 միավոր տեխնիկա , 5500 գործիք եւ այլ պարագաներ: Համապետական շաբաթօրյակին մասնակցում էին մարզի տարածքում գործող բոլոր պետական ու մասնավոր հիմնարկները, հասարակական կազմակերպությունները եւ անհատ քաղաքացիները: «Մինչ շաբաթօրյակի մեյկնարկը համայնքներում ուսումնասիրվել ու քարտեզագրվել էին այն տարածքները, որտեղ նկատվել էին կենցաղային աղբի թափոններ կամ կույտեր: Մարզպետարանի եւ համայնքապետարանների կողմից կատարվել էին նախնական ամրացումներ, ամեն կազմակերպություն նախօրոք իրազեկված էր իրեն տրված առաջադրանքի եւ անելիքների մասին:...

Հունիսի 8-ը՝ Համապետական շաբաթօրյակի օր 07.06.2019
Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչնե՛ր: Հունիսի 8-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ձեր բակի, փողոցի, համայնքի սանիտարական մաքրման աշխատանքներին: