Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վարդենիս քաղաքի շինհրապարակներ

21.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Վարդենիս քաղաք՝ դիտարկելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն հինգ ծրագրերի ընթացքը: Բոլոր ծրագրերը, որոնց մեկնարկը տրվել է սեպտեմբերի սկզբներից, նոյեմբերի 20-ի դրությամբ դեռեւս գտնվում են ընթացքի մեջ: Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է Զորավար Անդրանիկ փողոցը՝ 1060 գծամետր երկարությամբ եւ 9152 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 89 միլիոն 972 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով ասֆալտապատվում է Արզոյան փողոցը՝ 780 գծամետր երկարությամբ եւ 8226,72 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 88 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Սուբվենցիոն երրորդ ծրագրով հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգին: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 13-ից եւ կավարտվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում: Սուբվենցիոն չորրորդ ծրագրով հիմնանորոգվում են Վարդենիս քաղաքի Երիտասարդության, Ազգալդյան, Վիկտոր Համբարձումյան, Ռոմանի, Անդրեասյան փողոցների մայթերը, տեղադրվում են նոր եզրաքարեր: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 138 միլիոն 996 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Ասֆալտապատվում են 8550 քառակուսի մետր մակերես ընդգրկող մայթեր, 6840 մետր երկարությամբ տեղադրվում են մայթերի նոր եզրաքարեր: Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով փոխվում են Վարդենիսի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 32 միլիոն 568 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Մարզպետ Գնել Սանոսյանը համայնքի ղեկավարի եւ շինարարների ուշադրությունը հրավիրեց շինարարության որակի ու պայմանագրով սահմանված ժամկետների պահպանման հետ կապված խնդիրներին, տվեց մի շարք ցուցումներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10