Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության հաղթող թիմերին

21.11.2019

2019 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցում էին Հանրապետության բոլոր մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտներ (թիմերի կազմը յուրաքանչյուր դասարանից 2 տղա և 2 աղջիկ) : Գեղարքունիքի մարզը ներկայացնում էին Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ ( Գագիկ Հակոբյան, Արեն Բաղդասարյան, Ռոզա Գալստյան, Անի Սարգսյան), Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 5-րդ (Միշա Ղարիբյան, Խաչիկ Իսրաելյան, Սյուզաննա Մկրտչյան, Դիանա Գափոյան) և Մարտունու Մ.Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ ( Դավիթ Ներկարյան, Դավիթ Ավետիսյան, Պայծառ Ավետիսյան, Նարե Հարությունյան) դասարանների աշակերտները: Երկօրյա պայքարից հետո թիմային հաշվարկով հաղթողի կոչմանն արժանացավ Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը (ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Հակոբ Ջիվանյան՝ Մարտունու Մ.Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ , Ստյոպա Սարգսյան՝ Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ և Ռուբիկ Մուրադյան՝ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ) : ՀՀ Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը պարգևատրվեց ՀՀ Ազգային Ժողովի գավաթով , ՀՀ դպրոցականների հանրապետական ֆեդերացիայի առաջին կարգի դիպլոմով: Աշակերտները պարգևատրվեցին դիպլոմներով, հուշամեդալներով, մարզահագուստներով, գնդակներով և այլ մարզական գույքերով: Մրցումների ավատից հետո, ըստ դասարանների ամփոփվեց աշակերտների կողմից ցույց տրված արդյունքները: Նրանք մրցեցին ատլետիկական 6՝ վազք 60 մետր,վազք 500 մետր, հեռացատկ թափավազքից, թենիսի գնդակի նետում, ձգումներ պտտաձողից ( տղաներ), սեղմումներ հենում պառկած դրությունից մարմնամարզական նստարանի վրա ( աղջիկներ), էստաֆետային վազք 4x25 մետր վարժություններում: Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները գրավեցին առաջին տեղը, իսկ Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի և Մարտունու Մ.Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ գրավեցին 2-րդ տեղը ու պարգևատրվեցին համապատասխան գավաթներով, հավաստագրերով և նվերներով:
Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի հավաքական թիմին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց դպրոցականներին և նրանց մարզիչներին նման հաջողություն գրանցելու համար: «Մենք շատ ուրախ ու հպարտ ենք ձեր հաջողությունների համար: Շնորհակալ ենք նաև ձեր մարզիչներին, որոնց շնորհիվ դուք մարզվել եք և այդ ձգտումն ու պայքարը տվել է իր արդյունքը: Ես ձեզ հորդորում եմ, որպեսզի լավ սովորեք և միշտ զբաղվեք սպորտով: Ես ուրախ եմ, որ այս հավաքականի կազմում կան նաև աղջիկներ, որոնց շնորհիվ ևս մեր թիմը լրջագույն հաջողություն է գրանցել: Շնորհակալություն նաև ձեր ծնողներին, որոնք նպաստել են, որպեսզի դուք մարզական աշխարհում հաջողություններ ունենաք: Չդադարեք մտածել նորանոր հաջողությունների մասին»,- դիմելով մարզիկներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
ՀՀ ԱԺ գավաթի 2018-2019 ուսումնական տարվա խաղարկության մրցումների եզրափակիչ փուլում մրցանակային տեղ գրավելու համար մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի, Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի և Մարտունու Մ.Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմերին: Գեղարքունիքի մարզպետին հանձնվեց հաղթող թիմի գավաթը:
«Ես ըմբշամարտից եմ գրանցել հաղթանակ: Շատ եմ սիրում այդ մարզաձևը: Ճիշտ է, մեկ տարի է, ինչ զբաղվում եմ այդ մարզաձևով, բայց շատ երջանիկ եմ, որ կարողանում եմ հաղթանակներ ունենալ: Ուզում եմ դառնալ ըմբշամարտի չեմպիոն»,- անկեղծացավ Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմի անդամ Խաչիկ Իսրայելյանը:
«Սիրում եմ բասկետբոլ խաղալ: Դրանով զբաղվում եմ արդեն 2 տարի: Սա իմ 6-րդ հաղթանակն էր: Երազում եմ ճանաչված բասկետբոլիստ դառնալ»,- նշեց Մարտունու Մ.Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի սան Նարե Հարությունյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59