Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ստորագրեց համագործակցության նոր հուշագիր

22.11.2019

Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամ» ԲԲԸ-ի տնօրեն Սերգեյ Ավանեսովը համատեղ ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ստրատեգիայի իրականացման պայմանների բարելավմանն ուղղված գործունեության կոորդինացման, Գեղարքունիքի մարզի տնտեսական պոտենցիալի և ներդրումային գրավչության աճին աջակցելու, մարզում գործարարության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Կողմերի միջև կայանալիք համագործակցությունը կնպաստի մարզի գրավչության մեծացմանը, որպես զբոսաշրջային ուղղություն օտարերկրյա զբոսաշրջիկների համար, ինչպես նաև նպաստավոր միջավայր կստեղծի մարզում պոտենցիալ ներդրողների ներգրավման համար: «Այն կնպաստի նաև ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, բազալտե մանրաթելերի և դրանց հիմքի վրա կոմպոզիտային նյութեր արտադրող գործարանի կառուցմանը, տեխնոպարկի ստեղծմանը, Չինաստանի տարածքում Հայաստանի առևտրային տան բացմանը, որում կներկայացվեն Գեղարքունիքի մարզում արտադրված ապրանքատեսակները, Գեղարքունիքի մարզի և Չինաստանի ուսումնական հաստատությունների միջև ուսանողների կրթական փոխանակումը, Գեղարքունիքի մարզի տարածքում արտադրվող ապրանքների արտահանումը Չինաստան, միջնորդումը և օգնությունը ներդրումների իրականացման և աշխատատեղերի ստեղծման գործում: «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամը» հետաքրքրված է ներգրավել ներդրողների՝ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում, ինչպես նաև Սևանի ափամերձ տարածքներում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքի և հյուրանոցների շինարարության համար»,- նշեց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամ» ԲԲԸ-ի տնօրեն Սերգեյ Ավանեսովը:
Գեղարքունիքի մարզպետարանը սույն հուշագրի իրականացման ընթացքում պարտավոր է տեղեկատվական, խորհրդատվական, իրավաբանական և մեթոդական օգնություն տրամադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում: Մարզպետարանը պետք է աջակցի ներդրումների համար նպաստավոր հողամասերի հայտնաբերմանը, որոնք գտնվում են Սևանա լճի ափամերձ տարածքներում: Ըստ հուշագրի Գեղարքունիքի մարզպետարանը պետք է օժանդակի պոտենցիալ ներդրողներին մարզ ներգրավելու հարցում, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը և զարգացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ` Չինաստանի տարածքում, մասնակցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տարածաշրջանի ճանաչելիության, հնարավորությունների և ներդրումային գրավչության բարձրացմանը: «Ես համոզված եմ, որ այս փաստաթղթի կնքումը կարող է հետագայում լուրջ և նշանակալից դեր ունենալ: Հայաստանի ղեկավարությունը ակնհայտ ցույց է տվել, որ հասկանում և գնահատում է Չինաստանի տնտեսական հզորությունը և մենք պատրաստ ենք տարբեր ոլորտներում իրականացնել մեր համագործակցությունը: Հայաստանի տարբեր մարզեր Չինաստանի հետ ունեն լայնաշերտ համագործակցություն և ես ուրախ եմ, որ Գեղարքունիքի մարզը ևս ընդգրկվելու է դրանց շարքում: Ուրախ եմ, որ մեր մարզը հետաքրքրում է չին գործընկերներին: Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստ է աջակցել այս համագործակցությանը, որպեսզի համատեղ հնարավոր լինի կյանքի կոչել նորանոր ծրագրեր: Կողմերս պետք է ջանք չխնայենք, որպեսզի այն ինչ ստորագրել ենք, վերածվի գործի : Մաղթում եմ մեզ գործնական համագործակցություն»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59