Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկ գյուղում իրականացվում է սուբվենցիոն չորս ծրագիր

Վարդենիկ գյուղում իրականացվում է սուբվենցիոն չորս ծրագիր 17.09.2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ ճանապարհաշինության, խմելու եւ ոռոգման ջրի մատակարարարման բարելավման ուղղություններում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով , որի պայմանագրային արժեքը կազմում է 252 միլիոն 364 հազար դրամ, նախատեսվում է ասֆալտապատել գյուղի 9 փողոց՝ շուրջ 6 կիլոմետր երկարությամբ եւ 27 հազար 650 քառակուսի մետր մակերեսով:Պայմանագրային արժեքի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով հիմնանորագվում է գյուղի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարը եւ 80 դիտահորեր՝ իրենց փականներով ու այլ սարքավորումներով...

Վերին Ճամբարակը հանդիսավորությամբ նշեց իր հիմնադրման  1000-րդ տարեդարձը

Վերին Ճամբարակը հանդիսավորությամբ նշեց իր հիմնադրման 1000-րդ տարեդարձը 16.09.2019

Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի բնակիչները սեպտեմբերի 14-ին տոնական տրամադրությամբ նշեցին իրենց գյուղի հիմնադրման 1000–րդ տարեդարձը: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարՎազգեն Ադամյանը, ՀՀ Աժ պատգամավորներ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ բանակային ստորաբաժանումների ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, Ճամբարակ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ: Միջոցառումը սկսելուց առաջ ճամբարակցիները եւ հյուրերը, շրջելով տաղավարներով, համտեսեցին ազգային խոհանոցի ուտեստները: Բացելով տոնական միջոցառումը` համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը նշեց, որ Վերին Ճամբարակը, հիմնվելով կիսավեր եկեղեցում պահպանված խաչքարի արձանագրության վրա, հիմնադրվել է 1019 թվականին՝...

10 հազար եվրո՝  Լեռնահովիտի դպրոցի կարիքների կամար

10 հազար եվրո՝ Լեռնահովիտի դպրոցի կարիքների կամար 16.09.2019

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց փարիզյան «Վերագտնված երջանկություն» կազմակերպության ղեկավար Հայկ Մելիքյանին և կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր հերթական այցով էին Գեղարքունիքի մարզպետարանում՝ նպատակ ունենալով օգնել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրում դպրոցական նոր շենք կառուցելու հարցում: Ինչպես հանդիպման սկզբում նշեց Հայկ Մելիքյանը, ամիսներ առաջ կազմակերպության ներկայացուցիչները եղել են Լեռնահովիտում, ուսումնասիրել դպրոցական շենքի անբարվոք վիճակը և որոշել են Ֆրանսիայի հինգ քաղաքներում կազմակերպել բարեգործական համերգներ ու դրանցից գոյացած հասույթը ծախսել դպրոցական նոր շենքի կառուցման համար: «Համերգները կայացել են, որի արդյունքում գոյացել է 10 հազար եվրո գումար: Հասկանում ենք, որ 10 հազար եվրոն բավարարի չի Լեռնահովիտում դպրոցական նոր շենք կառուցելու համար, սակայն մենք եկել ենք Ձեզ հետ քննարկելու, որպեսզի որոշենք, թե դպրոցի որ կարիքների համար կարելի է ծախսել այդ գումարը»,- նշեց Հայկ Մելիքյանը:

«Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը մեկնարկում է համամարզային շաբաթօրյակով

«Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը մեկնարկում է համամարզային շաբաթօրյակով 14.09.2019

Այսօր, սեպտեմբեր 14-ին Սեւանի թերակզում տեղի է ունենալու «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոնը: Սակայն մինչև փառատոնի մեկնարկը, Գեղարքունիքի մարզում անցկացվում է համամարզային շաբաթօրյակ, որի ընթացքում իրականացվում են համայնքային և համատեղ ուժերով նաև Սեւանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված շաբաթօրյակի մարզային մշտական հանձնաժողովը, մարզպետ Գնել Սանոսյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի ղեկավարությամբ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների վերահսկողությամբ և անմիջական պատասխանատվությամբ մարզի ողջ տարածքում իրականացվում են սանիտարական մաքրման աշխատանքներ: Շաբաթօրյակին ընդգրկված են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային և համայնքային ենթակայության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների...

     Սևանի թերակղզում անցկացվեց   ձկան՝ «Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը

Սևանի թերակղզում անցկացվեց ձկան՝ «Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը 14.09.2019

Սեպտեմբեր 14-ին Սեւանի թերակզում տեղի ունեցավ ձկան՝ «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոն, որն իր տեսակով առաջին անգամ էր անցկացվում Գեղարքունիքի մարզում: Նախաձեռնությունը իրագործել էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը և «Ռեստորանների Հայկական Ասոցիացիան»՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի աջակցությամբ: Փառատոնին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, մարզպետներ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խոհարարներ, հյուրեր, զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, կոլեկտիվներ, անհատ քաղաքացիներ: «Էկո ֆիշ ֆեստ» փառատոնի առիթով ներկաներին ողջունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Ռեստորանների Հայկական Ասոցիացիայի» գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը :

Հրավիրում ենք մասնակցելու ձկան փառատոնին

Հրավիրում ենք մասնակցելու ձկան փառատոնին 13.09.2019

Հարգելի գործընկեր: Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-21:00-ն, Գեղարքունիքի մարզում, Սեւանա լճի գեղատեսիլ ափին (Սեւանի թերակզում) տեղի կունենա «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոնը: Նույն օրը, մինչ փառատոնի բացումը, առաջին անգամ Գեղարքունիքի մարզում կկազմակերպվի իր մասշտաբներով դեռ չգերազանցված համասեւանյան շաբաթօրյակ, որի ընթացքում համատեղ ուժերով կիրականացվեն Սեւանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ: Այնուհետև Սեւանի թերակզու տարածքում ներկաները կմասնակցեն ձկնեղենով պատրաստվող կերակրատեսակների տես ու համտեսին, կծանոթանան ավանդական եւ նորարարական ճաշատեսակներին, դրանց պատրաստման առանձնահատկություններին: Հասարակական եւ պրոֆեսիոնալ համտեսով նաեւ կորոշվի ամենատպավորիչ ուտեստը եւ հմուտ խոհարարին: Միջոցառման ողջ ընթացքում մասնակիցները կունկնդրեն ազգային ռոք, ֆոլք երաժշտություն: Տոնական միջոցառումը կեզրափակվի հրավառությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-26 11:43:55