Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերաօծվեց եւ վերաբացվեց Ներքին Գետաշենի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Վերաօծվեց եւ վերաբացվեց Ներքին Գետաշենի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 06.12.2019

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում կայացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման եւ վերաբացման արարողությունը՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ էջմածնի հայեցակարգային գրասենյակի տնօրեն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի՝ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ: Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, եկեղեցու հիմնանորոգման գործում ֆինանսական միջոցներ տրամադրած բարերար Գագիկ Հովհաննիսյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր: Վերաբացման եւ վերաօծման արարողությանը նախորդեց օծված Սուրբ Խաչի տեղադրումը, որը տասնամյակների տեւական բացակայությունից հետո հանգրվանեց նորանորոգ եկեղեցու գմբեթին: «Սիրելի հավատավորներ, շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա առիթով:Աչքներս լույս լինի, քանի որ Գեղարքունյաց հնամենի աշխարհում այսօր մենք վերաբացում ու վերաօծում ենք մի այնպիսի կարեւոր հուշարձան, որը հարյուրամյակներով ծառայել է մեր ժողովրդի հոգեւոր կարիքներին, սակայն ժամանակի չար ձեռքով ավերվել ու մատնվել էր մոռացության: Այսուհետ այն կյանք ու շունչ է առել շնորհիվ ներքին գետաշեգետաշենցի բարերար ու գործարար Գագիկ Հովհաննիսյանի Աստվածասիրության ու հայրենասիրության

Աստղաձորում ավարտի է հասցվել   սուբվենցիոն երկու ծրագիր

Աստղաձորում ավարտի է հասցվել սուբվենցիոն երկու ծրագիր 05.12.2019

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում այս տարի իրականացվել է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց արդյունքում բարելավվել է խմելու ջրի մատակարարումը շուրջ 400 տնտեսություններում եւ ասֆալտապատվել Զորավար Անդրանիկ փողոցի մի հատվածը՝ 630 գծամետր երկարությամբ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով 1300 գծամետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել Զորավար Անդրանիկ փողոցում: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 10 միլիոն 680 հազար դրամ, որի 70 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսից եւ ավարտվել հոկտեմբերին: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով Զորավար Անդրանիկ փողոցի մի հատվածում կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 630 գծամետր երկարությամբ եւ շուրջ 4000 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 43 միլիոն 227 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը...

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն 04.12.2019

Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետն ընդունեց Գավառի և մարզի մյուս տարածաշրջանները ներկայացնող 41 քաղաքացիների: Դիմումատու քաղաքացիներից 1-ը խնդիր բարձրացրեց՝ արտադրական տարածքում ձկան նախկին արտադրությունը վերագործարկելու նպատակով պետական կամ դոնոր կազմակերպությունների աջակցությունը ստանալու, 1 քաղաքացի՝ շինթույլտվություն ստանալու, 1 քաղաքացի՝ միջհամայնքային երթուղային տրանսպորտի վերականգնման, 4 քաղաքացի՝ բնակարանի վերանորոգման նպատակով շինանյութ կամ այլ տեսակի աջակցություն ստանալու, 2 քաղաքացի՝ բուժում ստանալու, 1 քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացի՝ համայնքային մանկապարտեզների վերանորոգման և վերագործարկման նպատակներով: Դիմումատու քաղաքացիներից 8-ը Գեղարքունիքի մարզպետին խնդրեցին աջակցել աշխատանք ձեռք բերելու հարցում, իսկ 1 քաղաքացի՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար: 20 քաղաքացիներ սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման և վառելանյութ ձեռք բերելու նպատակով...

Կլիմայի փոփոխության եւ ադապտացման հիմնախնդիրները քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետարանում

Կլիմայի փոփոխության եւ ադապտացման հիմնախնդիրները քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետարանում 03.12.2019

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը եւ հարմարվողականության գործողությունները․ Գավառի օրինակը» թեմայով աշխատանքային քննարկումը, որի նպատակն էր՝ Գեղարքունիքի համայնքային ներկայացուցիչների հետ քննարկել մարզում առկա կլիմայի փոփոխության մարտահրավերներն ու ադապտացման հնարավորությունները, ինչպես նաեւ ներկայացնել «Գավառ համայնքի կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի» օրինակը: Միջոցառումը կազմակերպվել էր «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ Հայաստանի համայնքների միության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի համագործակցությամբ: Ողջույնի խոսքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը կարեւորեց մարզում առկա կլիմայի փոփոխության մարտահրավերների քննարկումն ու դրանց ադապտացման միջոցառումների հստակեցումը, ինչպես նաեւ մարզի այլ համայնքներում ...

Դդմաշենում կառուցվում է հանդիսությունների սրահ

Դդմաշենում կառուցվում է հանդիսությունների սրահ 03.12.2019

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվում է հանդիսությունների սրահ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, հանդիսությունների սրահը հիմնվում է Դդմաշենի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող նախկին բուժամբուլատորիայի երկհարկանի շենքում, որը վերջին տարիների ընթացքում անբարեկարգ լինելու պատճառով չէր օգտագործվում: Հանդիսությունների սրահի հիմնման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 25 միլիոն 600 հազար դրամ, որի 30 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 70 տոկոսը՝ Դդմաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերի սկզբներից եւ ավարտի կհասցվեն դեկտեմբերի 15-ին: «Բուժամբուլատորիայի նախկին շենքը, մոտ 640 քառակուսի մետր մակերեսով, մնացել էր անօգտագործելի եւ ենթարկվում էր քայքայման: Մինչդեռ համայնքը հանդիսությունների սրահի խիստ կարիք ուներ: ...

 Սևանա  լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակը

Սևանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակը 29.11.2019

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը, շարունակելով դեռևս 2015 թվականին մեկնարկած Սևանի իշխանի բնական պաշարների վերականգնման նպատակով մանրաձկան արտադրության եւ լիճ բաց թողնելու աշխատանքները, 2019 թվականի նոյեմբերի 26-ին իրականացրել է մանրաձկան երկրորդ խմբաքանակի բացթողումը լիճ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, մանրաձկների բացթողնման աշխատանքները կատարվել են Հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտացված աշխատանքային խմբի անմիջական մասնակցությամբ: Սեւանա լիճ է բաց թողնվել Սեւանի իշխանի Ամառային տեսակի շուրջ 11 հազար հատ մանրաձուկ՝ 21,5 կիլոգրամ միջին քաշով և Գեղարքունի տեսակի 10,000 հատ մանրաձուկ՝ 45.2 գրամ միջին քաշով: Մանրաձկան ձեռքբերումը իրականացվել է Հիմնադրամի կողմից ստեղծված ‹‹Սևանի իշխան›› ՓԲԸ-ին պատկանող մանրաձկան գործարանից, իսկ ձկների բացթողումը իրականացվել է Կարճաղբյուր և Մասրիկ գետերում: Ընդհանուր առմամբ՝ 2019 թվականին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23