Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գանձակում մեկնարկում է Սիլվա Կապուտիկյան եւ Խաչատուր Աբովյանի փողոցների ասֆալտապատման երկրորդ փուլը

10.06.2020

Գանձակ համայնքի Սիլվա Կապուտիկյան եւ Խաչատուր Աբովյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլն ավարտվել էր նախորդ տարվա ընթացքում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Իսկ երկրորդ փուլի մեկնարկը տրվելու է առաջիկա օրերի ընթացքում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 75 միլիոն 348 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 45 միլիոն 208 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 30 միլիոն 139 հազար դրամը՝ Գանձակի համայնքապետարանը եւ «Գանձակ» հիմնադրամը: Գանձակի համայնքապետ Արմեն Պողոսյանի տեղեկացմամբ՝ ծրագրի պայմանագրային արժեքը առաջին փուլում կազմել է 34 միլիոն 320 հազար դրամ, երկրորդ փուլում՝ 36 միլիոն 629 հազար դրամ: Ծրագրի իրականացման համար «Գանձակ» հիմնադրամի կողմից կատարված ներդրումը կազմել է 8 միլիոն 690 հազար դրամ: «Նախորդ տարի սույն ծրագրի առաջին փուլի շրջանակներում հիմնանորոգվել է Սիլվա Կապուտիկյան փողոցն ամբողջությամբ՝ 670 գծամետր երկարությամբ: Եվս 350 գծամետր հիմնանորոգվել է Խաչատուր Աբովյան փողոցում: Առաջին փուլում 20 միլիոն 592 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության ներդրումը, 8 միլիոն 580 հազար դրամ՝ «Գանձակ» հիմնադրամի, 5 միլիոն 148 հազար դրամ՝ Գանձակի համայնքապետարանի ներդրումը: Այս տարի ծրագրի երկրոդ փուլով Խաչատուր Աբովյան փողոցում կասֆալտապատվի մնացած 500 գծամետրը: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն 629 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 21 միլիոն 980 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 14 միլիոն 651 հազար դրամը՝ Գանձակի համայնքապետարանը: Ծրագիրը կմեկնարկի առաջիկա օրերին եւ կավարտվի այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06