Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի հերթական նվիրատուն՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն է

09.06.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների շրջանակներում, մայիսի 18-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում իր մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը: Վերջինիս կողմից նշված ժամանակահատվածում 28 կիլոգրամանոց 500 փաթեթ է բաշխվել Գեղարքունիքի մարզի՝ որևէ սոցիալական խմբում հաշվառում չունեցող սոցիալապես անապահով 500 ընտանիքի: Փաթեթում ներառվել են սնունդ և հիգիենիկ պարագաներ: Բարեգործական փաթեթներից Մարտունու տարածաշրջանում օգտվել է 17 համայնքի 172 ընտանիք, Վարդենիսի տարածաշրջանում՝ 15 համայնքի 148 ընտանիք, Սևանի տարածաշրջանում՝ 11 համայնքի 110 ընտանիք, Գավառի տարածաշրջանում՝ 5 համայնքի 50 ընտանիք և Ճամբարակի տարածաշրջանում ՝ 2 համայնքի 20 ընտանիք:
«Համավարակով պայմանավորված այս ծանր ժամանակահատվածում յուրաքանչյուր անհատի եւ կազմակերպության օգնությունը շատ կարեւոր է մեզ համար, ինչի համար շնորհակալ եմ: Առանձնահատուկ շնորհակալ եմ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին, որ մեզ հետ հանդիպումից հետո իրենց թիրախ խումբ ընտրեցին եւ օգնություն տրամադրեցին այնպիսի սոցիալապես անպահով խմբերի, որոնք ամենաշատն էին տուժել համավարակից եւ դրանք այն մարդիկ էին, որ որեւէ սոցիալական փաթեթով այս ընթացքում աջակցություն չէին ստացել»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հավելենք նաև, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից Գեղարքունիքի մարզում կատարած բարեգործական ձեռնարկի համար հիմնադրամն արժանացել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհակալական նամակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:39:23