Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքը 15.10.2020

Սիրելի հայրենակիցներ, արդեն 19-րդ օրն է, ինչ մեր ժողովուրդը հերոսաբար մարտնչում է թուրքադրբեջանական բանակի եւ իսլամիստ ծայրահեղական վարձկանների դեմ։ Մեզ պարտադրված ծանր պատերազմում վտանգված է Արցախը, որի սահմանների դեմ քանիցս արդեն ոտնձգություն է կատարում թշնամին՝ ստանալով արժանի հակահարված։ Այս օրերին Վարդենիսի տարածաշրջանի առանձին բնակավայրերում ևս թշնամու գործողությունները հանգեցրել են մարդկային ու նյութական կորուստների, սակայն այս տարածաշրջանի բնակիչները ոչ միայն չեն հուսալքվել կամ խուճապի մատնվել, այլ ավելի ամուր են կանգնած հայրենի հողի պաշտպանության դիրքերում` ամեն ինչ ներդնելով առաջնագծի ու թիկունքի ամրապնդման համար։ Սփոփելով մարզի շատ ընտանիքների կրած թանկ կորուստների համար և խոնարհվելով անմահ հերոսների հիշատակի առաջ, միաժամանակ գոտեպնդում ու քաջալերում եմ ձեզ, սիրելի գեղարքունիքցիներ: Մեր այս սխրալի գոյամարտի, մեր վաղվա օրվա, հաղթանակի ու խաղաղության հանդեպ պետք է լցվենք անսասան կամքով եւ անխախտ հավատով։ Մեզանից յուրաքանչյուրի ջանքերից է կախված մեր հայրենիքի ապագան...

Արցախին,   առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին   օգնելու նպատակով  Գեղարքունիքի մարզի դպրոցների կողմից ցուցաբերվել ֆինանսական աջակցություն

Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին օգնելու նպատակով Գեղարքունիքի մարզի դպրոցների կողմից ցուցաբերվել ֆինանսական աջակցություն 15.10.2020

Հայրավանքի, Լանջաղբյուրի, Ծաղկաշենի, Գանձակի թիվ 1,Գանձակի թիվ 2, Գեղարքունիքի, Ծովազարդի, Լճափի, Կարմիրգյուղի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 2, Սարուխանի թիվ 1, Սարուխանի թիվ 2, Սարուխանի թիվ 3, Նորատուսի թիվ 1, Նորատուսի թիվ 2, Նորատուսի թիվ 3, Գավառի թիվ 7, Ծովագյուղի, Սևանի թիվ 1, Սևանի թիվ 2, Սևանի թիվ 3, Սևանի թիվ 4, Սևանի թիվ 5, Դդմաշենի, Զովաբերի, Գեղամավանի, Գագարինի, Լճաշենի, Նորաշենի, Սեմյոնովկայի, Ծակքարի, Ճամբարակի թիվ 1, Ճամբարակի թիվ 2, Ճամբարակի թիվ 4, Վահանի, Թթուջրի, Գետիկի, Մարտունու, Այգուտի, Դպրաբակի, Կուտականի, Աղբերքի, Շողակաթի, Ջիլի, Դրախտիկի, Սոթքի, Ազատի, Ջաղացաձորի, Շատջրեքի, Վարդենիսի թիվ 2, Վարդենիսի թիվ 3, Վարդենիսի թիվ 4, Նորաբակ, Արփունքի, Տրետուքի, Կախակնի, Գեղամաբակի, Փամբակի, Ծափաթաղի, Ծովակի, Լճավանի, Ախպրաձորի, Կարճաղբյուրի, Վանևանի, Այրքի, Ավազանի, Ակունքի, Մեծ Մասրիկի, Արեգունու, Նորակերտի, Խաչաղբյուրի, Կութի, Լուսակունքի, Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1, Աստղաձորի, Արծվանիստի, Երանոս թիվ 2, Զոլաքարի թիվ 1, Զոլաքարի Ալվարդ...

Վարդենիկցի գործարարը նյութական օգնություն ցուցաբերեց առաջնագծում մարտնչող Հայոց բանակին

Վարդենիկցի գործարարը նյութական օգնություն ցուցաբերեց առաջնագծում մարտնչող Հայոց բանակին 14.10.2020

Հոկտեմբերի 14-ին Վարդենիկ գյուղ հասավ արտերկրից ուղարկված նյութական հումանիտար օգնությունը, որը հատկացվում է առաջնագծում մարտնչող մարտիկներին։ Այն տրամադրվել է վարդենիկցի գործարար Արթուր Այվազյանի կողմից։ Օգնության բեռների ցանկում են բուժսպասարկման նշանակության 2 ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա, 1000 կոմպլեկտ զինվորական հագուստ, 40 հատ բենզինով աշխատող հոսանքի շարժական կայան, 10 հատ պերֆերատոր, Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաների համար շորեր եւ անհրաժեշտ այլ պարագաներ։ Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի հավաստմամբ` վարդենիկցի գործարարների կողմից առաջնագծին տրամադրվող աջակցությունը շարունակական է։Առաջիկա օրերին արտերկրից սպասվում է եւս չորս մեծ բեռնատարների ժամանում` առաջնագծի եւ թիկունքի համար անհրաժեշտ բեռներով:

ՀՀ ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ դպրոցներում  հոկտեմբերի 15-ից մեկնարկում է աշնանային արձակուրդը

ՀՀ ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ դպրոցներում հոկտեմբերի 15-ից մեկնարկում է աշնանային արձակուրդը 14.10.2020

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վերջին կես ամսվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման միտումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արվեստի կենտրոններում և մարզադպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցնում է 2 շաբաթով՝ առաջ բերելով ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված աշնանային արձակուրդները. նոյեմբերի 2-ի փոխարեն դրանք կմեկնարկեն հոկտեմբերի 15-ին և կտևեն մինչ հոկտեմբերի 29-ը: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում նույնպես պարապմունքները երկու շաբաթով դադարեցվում են: Քոլեջները և ուսումնարանները վաղվանից կրթության շարունակականությունը կապահովեն հեռավար եղանակով: Ինչ վերաբերում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններին, ապա դրանց նախարարությունը հորդորում է նույնպես անցնել հեռավար ուսուցման: Նշված երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո, հաշվի առնելով այդ շրջանում հիվանդացության պատկերը, որոշում կկայացվի նշված հաստատություններում...

    Գեղարքունիքում ավարտվել է սուբվենցիոն 39 ծրագիր, ընթացքի մեջ է 67-ը

Գեղարքունիքում ավարտվել է սուբվենցիոն 39 ծրագիր, ընթացքի մեջ է 67-ը 13.10.2020

2020 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից հաստատված 114 սուբվենցիոն ծրագրերից ավարտվել է 39-ը, ընթացքի մեջ է 67-ը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքների ձեռքբերման համար փաստատթղթեր են նախապատրաստվում 4 ծրագրերի իրականացման նպատակով, շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացի ամփոփման փուլում է գտնվում 2 ծրագիր, 1 ծրագրի շինաշխատանքների ձեռքբերման գործընթացը կասեցվել է, իսկ 1 ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկա օրերի ընթացքում: 2020 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ ավարտվել են Երանոս համայնքի ներտնտեսային ...

Հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության, հանուն մեր երկրի խաղաղության

Հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության, հանուն մեր երկրի խաղաղության 13.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում Գեղարքունիքի մարզից առաջնագծին օգնելու նպատակով ֆինանսական աջակցություն են ցուցաբերել. «Գավառի ԲԿ» ՓԲԸ , «Մարտունու ծննդատուն» ՊՓԲԸ, «Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ, «Գավառի պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Վարդենիսի պոլիկլինիկա » ՊՓԲԸ, «Վարդենիկի ԱԿ» ՊՈԱԿ , «Ներքին Գետաշենի ամբուլատորիա» ՊՈԱԿ, «Վարդաձորի ԱԱՊԿ» ՊՈԱԿ, «Ծակքարի ԱԱՊԿ», «Աստղաձորի ԲԱ» ՊՈԱԿ, «Լճափի ԱԱՊԿ» ՊՈԱԿ, «Կարմիրգյուղի ԲԱ » ՊՈԱԿ, «Նորատուսի ԲԱ» ՊՈԱԿ, «Սարուխանի ԲԱ» ՊՈԱԿ, «Լճաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ, « Գեղամասարի ԱԱՊԿ» ՊՈԱԿ, «Լուսակունքի ԱԱՊԿ», «Երանոսի ԲԱ» ՊՈԱԿ , «Զոլաքարի ԲԱ» ՊՈԱԿ , «Լիճքի ԱԱՊԿ» ՊՈԱԿ, «Ձորագյուղի ԲԱ» ՊՈԱԿ, «Վաղաշենի ԱԱՊԿ», «Վերին Գետաշենի ԲԱ » ՊՈԱԿ , «Դպրաբակի ԲԱ» ՊՈԱԿ: Նշված բուժհաստատությունների կողմից հավաքագրվել է 5 միլիոն 091 000 հազար ՀՀ դրամ: Սիրելի բուժաշխատողներ, շնորհակալություն հայրենանվեր և մարդասիրական ձեռնարկի համար: Հաղթելու ենք: ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 21:13:55