Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շրջանավարտներին բաշխվում են միջնակարգ  և հիմնական կրթության վկայականներ

Շրջանավարտներին բաշխվում են միջնակարգ և հիմնական կրթության վկայականներ 25.05.2020

Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում այս օրերին ընթանում են միջնակարգ և հիմնական կրթության վկայականների հանձնման արարողությունները: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի փոխանցմամբ՝ մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում նախատեսված է միջնակարգ կրթության ատեստատներ տրամադրել 1220 շրջանավարտի, որոնցից 5-ը, սակայն, դրանք չեն ստանալու տեղափոխման, վերաքննություն հանձնելու և դասընթացը կրկնելու պատճառով: Հիմնական կրթության վկայական նախատեսված է հանձնել մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների 2470 աշակերտի: Մայիսի 25-ի դրությամբ արդեն բաշխվել է 2439 հիմնական դպրոցի ավարտական վկայական : Դրանցից 227-ը հատուկ նմուշի են, իսկ մնացածը՝ սովորական: «Գեղարքունիքի մարզպետի ...

Ալեքսան Առաքելյանը ճանապարհվեց վաստակած հանգստի

Ալեքսան Առաքելյանը ճանապարհվեց վաստակած հանգստի 25.05.2020

Գեղարքունիքի մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ մայիս 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց և վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Ալեքսան Առաքելյանին: Գնել Սանոսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորեց Ալեքսան Առաքելյանին և շնորհակալություն հայտնեց նրան՝ անցած տարիների ընթացքում ունեցած աշխատանքային եռանդի, նվիրվածության և պատասխանատվության համար: «Եղեք առողջ և երջանիկ: Համոզված եմ, որ կգտնեք այլ ու հետաքրքիր զբաղմունք, Ձեր առօրյան լեցուն դարձնելու համար»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը: Ալեքսան Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, մարզպետարանի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցության համար, հույս հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է գործընկերներին աջակցել իր փորձով և գիտելիքներով:

Թարմացում 24.05.2020

16-22.05.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ փաստացի տեղեկատվությունը...

Կհիմնանորոգվի Սարուխան համայնքի  թիվ 1 մանկապարտեզը

Կհիմնանորոգվի Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզը 24.05.2020

Այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզի շենքը: Աշխատանքները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 164 միլիոն 908 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 107 միլիոն 190 հազար դրամը տրամադրում է ՀՀ կառավարությունը, 57 միլիոն 717 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը: Թիվ 1 մանկապարտեզի շենքը կհիմնանորոգվի երկու փուլով: «Առաջին փուլում կատարվելու է շենքի հիմքերի ամրացման, երկու հարկերի ծածկերի եւ տանիքի հեռացման ու նոր ծածկերի ու տանիքի կառուցման աշխատանքներ: Երկրորդ փուլում կիրականացվեն ներքին հարդարման եւ գույքի ձեռքբերման աշխատանքներ: Մանկապարտեզի շենքը կառուցվել է 1965 թվականին, ժամանակի ընթացքում կապիտալ նորոգման չի ենթարկվել ու գտնվում է անբարեկարգ վիճակում: Մանկապարտեզը գործում է չորս խմբով, 120 տեղով»,-ներկայացրեց Սարուխան համայնքի ղեկավարը:

   Վերին Գետաշեն համայնքում  կկառուցվի ոռոգման ջրատարի ներքին ցանց

Վերին Գետաշեն համայնքում կկառուցվի ոռոգման ջրատարի ներքին ցանց 23.05.2020

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կառուցվելու է ոռոգման ջրատարի ներքին ցանց՝ 2100 գծամետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42 միլիոն 635 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 29 միլիոն 845 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 12 միլիոն 790 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Վերին Գետշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի հավաստմամբ՝ ոռոգման համակարգը կառուցվելու է 13 թաղամասերում, տարբեր տրամաչափերի երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով: Շինարարական աշխատանքների համար մրցույթը հայտարարված է, հաղթող կազմակերպությունն արդեն հայտնի է, որի հետ արդեն կնքվել է համապատասխան պայմանագիր: «Գյուղի 13 թաղամասերում գործում են հողե առուներ, որոնցում ջրի կորուստը շատ մեծ է: Կառուցվող համակարգը նվազագույնի կհասցնի այդ կորուստները, միաժամանակ ջուրը սպառողներին կհասնի արագ ու ժամանակին: Կարվի հնարավորը, որպեսզի համակարգը շահագործման պատրաստ լինի ոռոգման շրջանի մեկնարկից: Շինարարական աշխատանքները կսկսվեն մեկ շաբաթից»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական հաստատությունների շրջանավարտներին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական հաստատությունների շրջանավարտներին 22.05.2020

Սիրելի շրջանավարտներ: Ուսումնական ավարտական տարվա վերջին երեք ամիսները ձեզ համար ընթացան անսովոր, արտակարգ ու ոչ ցանկալի պայմաններում, սակայն, կարծում եմ, հեռավար ուսուցմամբ դուք կարողացաք լրացնել գիտելիքների այն պաշարը, որ ձեզ անհրաժեշտ էր՝ դասընթացն ավարտելու եւ նոր կյանք մտնելու համար: Համոզված եմ, որ տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները, ստացած դաստիարակությունն ու կրթությունը ձեզ կառաջնորդեն կյանքի նոր ու լուսավոր ճամփաներով, որ դուք կարդարացնեք ձեր ծնողների եւ ուսուցիչների հույսերն ու ակնկալիքները, կիրականացնենք ձեր նպատակներն ու երազանքները: Անշուշտ, դժվար է բաժանվել դպրոցական միջավայրից, որտեղ թողնում եք մի ամբողջ բովանդակ կյանք՝ լի գեղեցիկ ակնթարթներով, լավագույն ու հիշարժան տպավորություններով: Դուք կկարոտեք ձեր ուսուցիչներին ու դասընկերներին, ձեր դասարանն ու աշակերտական նստարանը, սակայն կգտնեք կրթական կամ աշխատանքային նոր միջավայր՝ դառնալով Նոր Հայաստանին արժանի քաղաքացիներ:Շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի եւ վերջին զանգի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ, երազանքների ու նպատակների իրականացում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30