Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Հայաստանի Հանրապետության տոնի առթիվ

28.05.2021

Սիրելի հայրենակիցնե՛ր

Հայաստանի Առաջին Հանրապետությունը վերածնվեց տառապանքների ու զրկանքների գնով, բայց միաժամանակ կարողացավ դիմակայել ժամանակների փորձությանը, դառնալ համայն հայության երազած ու փայփայած հայրենիքը։

Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում մղած հաղթական հերոսամարտերն իրավունք տվեցին հայ ժողովրդին վերագտնելու դարերով կորսված պետականությունը, օտար բռնակալություններից ազատագրվելու ճանապարհը եւ հայրենակերտման բացառիկ հնարավորությունը։

Հետագայում փոխվեցին հասարակարգերն ու կառավարությունները, սակայն 1918 թվականի մայիսի 28-ի պատմական նշանակությունը մնաց անփոփոխ՝ հաստատուն ճանապարհ բացելով մեր հայրենիքի խաղաղ զարգացման, համազգային իղձերի իրականացման համար։
Հայաստանի Առաջին Հանրապետությունը եղավ այն հիմնաքարը, որի վրա վեր բարձրացան Հայաստանի Երկրորդ եւ Երրորդ Հանրապետություններն ու Արցախի Հանրապետությունը։
Մեզ մնում է լինել համախմբված, աչքի լույսի պես պահպանել կյանքի ու արյան գնով ձեռք բերված պետականությունը, միասնական աշխատանքով զարգացնել ու շենացնել մեր երկիրը և ապահովել հայ սերունդների հարատեւությունը մեր սուրբ հայրենիքում։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության հռչակման տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, համազգային նպատակների իրագործում։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:37:50