Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում են վիրավոր կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների խնդիրները

31.05.2021


Շուրջ մեկ ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանն անձամբ այցելում է Գեղարքունիքի մարզից Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, տեղում վեր հանում նրանց բուժման, հաշմանդամության կարգի տրամադրման եւ այլ կարգի խնդիրներ եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնում Գեարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին։ Ներկայացված առաջարկությունները դառնում են հանձնարարականներ, որոնց կատարման արդյունքում էլ կարգավորվում են վիրավոր զինծառայողների կողմից բարձրացված խնդիրները։ «Մարզպետարանի ուշադրության կենտրոնում են գտնվում վիրավոր կամ հաշմանդամություն ստացած բոլոր զինծառայողների խնդիրները։ Հանդիպումների ընթացքում շատ հարցեր ստացել են իրենց լուծումը, շատ հարցեր էլ կարգավորման փուլում են։ Մարզպետարանի կողմից վիրավորված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներ կազմակերպվող այցերը կրելու են շարունական բնույթ։ Այդ ընթացքում քայլ առ քայլ վեր կհանենք ու լուծում կտանք նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին»,-հավաստեց մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03