Նորություններ

Գեղարքունիքի մարզում ընթանում է զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվող փոխհատուցման գործընթացը։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով, առայժմ պետության կողմից փոխհատուցում տրամադրվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հայրենիքի պաշտպանության համար զոհված և փաստացի հուղարկավորված զինծառայողների ընտանիքներին։ Ըստ գործող կարգի՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները համայնքապետարանների միջոցով հավաքագրում են զոհված եւ հուղարկավորված զինծառայողների ընտանիքների տվյալները եւ օրենքով սահմանված ժամկետներում դրանք ներկայացնում ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ համապատասխան վճարման համար: Այս օրերին Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով մարզի զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում են ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և գերմանական «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նաիրա Գևորգյանը հեռավար ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի հիման վրա հաջորդ ուսումնական տարում հիմնադրամի ֆինանսավորմամբ կգործարկվի Գեղարքունիքի մարզի «Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության» առցանց հարթակ: Հարթակի գործունեության նպատակն է՝ բարձրացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտների մշտադիտարկման արդյունավետությունը, հանրայնացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների, ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի գործունեությունը, ձևավորել նորությունների միասնական հարթակ և խթանել նշված կառույցների միջև փորձի փոխանակումն ու համագործակցությունը։ «Այսօր, քան երբևէ, մենք ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք նշված ոլորտներին։ Ժամանակակից ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, իր մի մտահղացման հետ կապված՝ զրույցի էր հրավիրել Հայաստանի գրողների միության մարզային բաժանմունքի նախագահ, արձակագիր Տիգրան Նիկողոսյանին: Արցախյան 2020 թվականի աշնանային պատերազմին նաև բազմաթիվ գեղարքունիքցիներ մասնակցեցին՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորներ: Նրանցից հարյուր յոթանասունն անմահացան: Հայրենյաց զինվորների կյանքն ու գործը իմաստավորող «Ցավի և հպարտության հուշամատյան» գրքի ստեղծման, մարզի կրթական հաստատություններում նրանց նվիրված անկյունների, սրահների, դասարանների ձևավորման, փողոցների անվանակոչության ու անվանական կրթաթոշակների սահմանման ուղղությամբ իր մոտեցումները ներկայացնելուց հետո Գնել Սանոսյանն առաջարկեց Նիկողոսյանի` տարիներ առաջ լույս տեսած «Խրամատային եղբայրները» էսսեի մոտիվներով ձեռնամուխ լինել այս գրքի ստեղծման ու հրատարակման աշխատանքներին՝ հնարավորության դեպքում ներառելով և ներկայացնելով նաև 1988-ից ի վեր Արցախյան ազատամարտին մասնակցած և նահատակված գեղարքունիքցի...

Գավառում հարգանքի տուրք մարտուցվեց 1988թ երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2020
Սպիտակի Մեծ երկրաշարժի 32-րդ տարելիցի առթիվ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեց և իր խոնարհումը բերեց ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին: Նույն վայրում ծաղիկներ խոնարհեցին նաև Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասը, Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային և քաղաքային ենթակայության կառույցների ներկայացուցիչներ: Ծաղկեդրման արարողությունն ուղեկցվեց տերունական աղոթքով, ապա մասնակիցները Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում հիշատակի մոմեր վառեցին՝ նահատակների հոգիների հանգստության համար: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը հնչեցրեց ոգեկոչման ուղերձ: « Հերթական անգամ Գեղարքունիքի մարզի ղեկավար այրերի մասնակցությամբ մենք մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ ի հիշատակ Մեծ երկրաշարժի անմեզ զոհերի հիշատակի: Ուզում եմ կարևորել այն իրողությունը, որ Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային իշխանությունների...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 04.12.2020
Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ քննարկելով մի շարք կազմակերպչական եւ աշխատանքային հարցեր։ Գնել Սանոսյանը նախ մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Հենրիկ Մուրադյանին։ «Ձեզ հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության Վարչապետի հոկտեմբերի 29-ի որոշմամբ Հենրիկ Մուրադյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: Պարզապես, ելնելով պատերազմական իրավիճակից, նրան՝ աշխատակազմին ենք ներկայացնում այսօր։ Պարոն Մուրադյանը Արցախյան ազատամարտի մասնակիցներից է, որոշակի ավանդ ունի մեր երկրի բանակաշինության գործում, երկար տարիներ աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության համակարգում, իսկ վերջին տարիներին վարել է ...

Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը աջակցություն է տրամադրել Հայաստան համահայկական հիմնադրամին 04.12.2020
Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ Արցախից տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած բնակիչներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից, այս մասին ՀՀ Գեղարքունիքի մարզպետին հատուկ նամակով ծանուցել է Իզերի դեպարտամենտալ խորհրդի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեն, միաժամանակ հավաստիացնելով, որ շարունակվելու են 2019 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև վերահաստատված ծրագրերի իրագործումը՝ կրթության, առողջապահության եւ զբոսաշրջության ոլորտներում։ Պատասխան նամակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է...