Նորություններ

Սարուխան համայնքի կողմից առաջնագծում մարտնչող Հայոց բանակին տրամադրվել է նյութական օգնություն 16.10.2020
Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին ինչպես նաև Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին զգալի աջակցությունն է ցուցաբերել Սարուխանի համայնքապետարանը, համայնքի բնակիչները և առանձին բարերարներ: Սարուխան համայնքի բնակիչներ Վալենտին Հունանյանի կողմից ՈՒԱԶ մակնիշի 1, Արթուր Ֆթոյանի կողմից ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա և 20 հատ անվադող, Գարիկ Ֆթոյանի և Հարութ Մխոյանի կողմից 1 ՆԻՎԱ մակնիշի ավտոմեքենա, Գագիկ Աբրահամյանի և Արմեն Հունանյանի կողմից 8 հատ անվադող , Խաչիկ Խեքոյանի կողմից՝ «Վիլիս» մակնիշի 1, ՌԴ Նիժնի Նովգորոդում բնակվող մի խումբ սարուխանցիների կողմից նվիրաբերվել է «Ուազ» մակնիշի 6, Արշակ Մելոյանի և ընկերների կողմից՝ «Վիլիս», մակնիշի 1, Հուսիկ Պետրոսյանի կողմից՝ «Վիլիս» և «Ուազ» մակնիշի 1-ական, Չելյաբինսկից Նվեր և Վահան Քոլոզյանների կողմից ծխախոտ, մթերք, «Վիլիս խանտեռ» մակնիշի 1, Սարուխանի համայնքապետարանի կողմից՝ «Ուազ» մակնիշի 2 և «Բենզատար» ավտոմեքենաներ: «Արամյանց» բժշկական կենտրոնի տնօրինության՝ Արթուր և Աշոտ Աբրահամյանների կողմից նվիրաբերվել է...

Ճամբարակի համայնքապետարանն օժանդակում է առաջնագծին 16.10.2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծին օժանդակելու նպատակով Ճամբարակի համայնքապետարան են մուտքագրվել կազմակերպությունների, իրավաբանական եւ քաղաքացիական անձանց կողմից կատարված նվիրատվություններ: Նրանց կողմից օժանդակություն է տրամադրվել շինանյութերի, սարքավորումների, դեղորայքի, հագուստի և քնապարկերի տեսքով: Գեղարքունիքի մարզպետարանի կողմից հատկացվել է ՈւԱԶ եւ ԳԱԶ-66 մակնիշի 1 ական ավտոմեքենա, սննդի տարբեր տեսակներ: Ճամբարակի համայնքապետարանն իր հերթին Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցել 250 հազար դրամ: Օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է:

Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին և նրա կարիքների համար, ինչպես նաև Արցախից տեղափոխված ընտանիքներին իր գործուն աջակցությունն է ցուցաբերել «Հացառատի Զարգացման» բարեգործական հիմնադրամը` մոտ 45միլիոն 094 հազար 900 դրամի շրջանակներում նվիրաբերելով ավտոմեքենա, սնունդ և անհրաժեշտ պարագաներ: Հիմնադրամի կողմից հատկացվել է ՈՒԱԶ մակնիշի 10 ավտոմեքենա՝ լիցքավորված, 32 հատ անվադող, 7 հատ հեռադիտակ, 1778 լիտր բենզին, դիզելային վառելիք և յուղ, ավելի քան 5 տոննա ալյուր, 156 հատ զինվորական անձրևանոց և տաք համազգեստ, 627 հատ զինվորական տաք գլխարկ և ձեռնոցներ, 1254 զույգ գուլպա, 23 վրան, 20 արկղ ջուր, 6 արկղ ծխախոտ, 1 հատ մեքենայի շարժիչ, 100 հազար դրամի երկարացման լար, 2 հատ դրուժբա մակնիշի սղոց, 242 հատ մարտկոց, 2 հատ համակարգիչ, 65 հատ գազի բալոն՝ լիցքավորված, 182 հատ լվացքի փոշի, 56 հատ քնապարկ, 576 300 հազար դրամի հիգիենայի պարագաներ, 59 հատ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքը 15.10.2020
Սիրելի հայրենակիցներ, արդեն 19-րդ օրն է, ինչ մեր ժողովուրդը հերոսաբար մարտնչում է թուրքադրբեջանական բանակի եւ իսլամիստ ծայրահեղական վարձկանների դեմ։ Մեզ պարտադրված ծանր պատերազմում վտանգված է Արցախը, որի սահմանների դեմ քանիցս արդեն ոտնձգություն է կատարում թշնամին՝ ստանալով արժանի հակահարված։ Այս օրերին Վարդենիսի տարածաշրջանի առանձին բնակավայրերում ևս թշնամու գործողությունները հանգեցրել են մարդկային ու նյութական կորուստների, սակայն այս տարածաշրջանի բնակիչները ոչ միայն չեն հուսալքվել կամ խուճապի մատնվել, այլ ավելի ամուր են կանգնած հայրենի հողի պաշտպանության դիրքերում` ամեն ինչ ներդնելով առաջնագծի ու թիկունքի ամրապնդման համար։ Սփոփելով մարզի շատ ընտանիքների կրած թանկ կորուստների համար և խոնարհվելով անմահ հերոսների հիշատակի առաջ, միաժամանակ գոտեպնդում ու քաջալերում եմ ձեզ, սիրելի գեղարքունիքցիներ: Մեր այս սխրալի գոյամարտի, մեր վաղվա օրվա, հաղթանակի ու խաղաղության հանդեպ պետք է լցվենք անսասան կամքով եւ անխախտ հավատով։ Մեզանից յուրաքանչյուրի ջանքերից է կախված մեր հայրենիքի ապագան...

Հայրավանքի, Լանջաղբյուրի, Ծաղկաշենի, Գանձակի թիվ 1,Գանձակի թիվ 2, Գեղարքունիքի, Ծովազարդի, Լճափի, Կարմիրգյուղի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 2, Սարուխանի թիվ 1, Սարուխանի թիվ 2, Սարուխանի թիվ 3, Նորատուսի թիվ 1, Նորատուսի թիվ 2, Նորատուսի թիվ 3, Գավառի թիվ 7, Ծովագյուղի, Սևանի թիվ 1, Սևանի թիվ 2, Սևանի թիվ 3, Սևանի թիվ 4, Սևանի թիվ 5, Դդմաշենի, Զովաբերի, Գեղամավանի, Գագարինի, Լճաշենի, Նորաշենի, Սեմյոնովկայի, Ծակքարի, Ճամբարակի թիվ 1, Ճամբարակի թիվ 2, Ճամբարակի թիվ 4, Վահանի, Թթուջրի, Գետիկի, Մարտունու, Այգուտի, Դպրաբակի, Կուտականի, Աղբերքի, Շողակաթի, Ջիլի, Դրախտիկի, Սոթքի, Ազատի, Ջաղացաձորի, Շատջրեքի, Վարդենիսի թիվ 2, Վարդենիսի թիվ 3, Վարդենիսի թիվ 4, Նորաբակ, Արփունքի, Տրետուքի, Կախակնի, Գեղամաբակի, Փամբակի, Ծափաթաղի, Ծովակի, Լճավանի, Ախպրաձորի, Կարճաղբյուրի, Վանևանի, Այրքի, Ավազանի, Ակունքի, Մեծ Մասրիկի, Արեգունու, Նորակերտի, Խաչաղբյուրի, Կութի, Լուսակունքի, Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1, Աստղաձորի, Արծվանիստի, Երանոս թիվ 2, Զոլաքարի թիվ 1, Զոլաքարի Ալվարդ...

Վարդենիկցի գործարարը նյութական օգնություն ցուցաբերեց առաջնագծում մարտնչող Հայոց բանակին 14.10.2020
Հոկտեմբերի 14-ին Վարդենիկ գյուղ հասավ արտերկրից ուղարկված նյութական հումանիտար օգնությունը, որը հատկացվում է առաջնագծում մարտնչող մարտիկներին։ Այն տրամադրվել է վարդենիկցի գործարար Արթուր Այվազյանի կողմից։ Օգնության բեռների ցանկում են բուժսպասարկման նշանակության 2 ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա, 1000 կոմպլեկտ զինվորական հագուստ, 40 հատ բենզինով աշխատող հոսանքի շարժական կայան, 10 հատ պերֆերատոր, Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաների համար շորեր եւ անհրաժեշտ այլ պարագաներ։ Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի հավաստմամբ` վարդենիկցի գործարարների կողմից առաջնագծին տրամադրվող աջակցությունը շարունակական է։Առաջիկա օրերին արտերկրից սպասվում է եւս չորս մեծ բեռնատարների ժամանում` առաջնագծի եւ թիկունքի համար անհրաժեշտ բեռներով: