Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը՝ Բուժաշխատողի օրվա առթիվ

21.06.2021

Հարգելի՛ բուժաշխատողներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:
Այս օրը շատ լավ առիթ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ արժևորենք այն դժվարին ու պատասխանատու աշխատանքը, որ իրականացնում եք դուք ձեր հոգատար ու ծանրաբեռնված աշխատանքով։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ ձեր ամենօրյա քրտնաջան ու հայրենանվեր ծառայության համար։
Անգնահատելի է ձեր կողմից կատարած հերոսական աշխատանքը, որն հատկապես իրականացրել եք համավարակի դեմ պայքարի եւ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, լինի դա մարտի դաշտում, թե հիվանդանոցում։
Առանձնահատուկ շնորհավորում եմ այն բուժաշխատողներին, ովքեր գիշեր- ցերեկ շարունակում են հոգ տանել մեր վիրավոր կամ հաշմանդամ զինվորների, համավարակից տուժած քաղաքացիների առողջության վերականգնման ու պահպանման համար։ Հանրության մեջ ունեցած ձեր հարգանքն ու պատիվը բխում է նրանից, որ դուք ձեր հոգատարությամբ, ձեր մասնագիտական որակներով ու գիտելիքների հարուստ պաշարով կարողանում եք յուրաքանչյուր օր տասնյակ կյանքեր փրկել, միշտ լինել մարդկանց կողքին եւ օգնել նրանց՝ վերագտնելու իրենց առողջությունը, մոռանալու այդ ուղղությամբ իրենց մտահոգող խնդիրի մասին։
Համոզված եմ, որ դուք այսուհետ էլ աշխատանքը կշարունակեք նույն եռանդով ու նվիրումով, կձգտեք ավելի բարձրացնել ձեր մասնագիտական կարողություններն ու ավելացնել մարդասիրական ձեռնարկները։
Մաղթում եմ ձեզ խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն, աշխատանքային նորանոր հաջողություններ։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03