Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը պետական պարգեւներ հանձնեց զոհված զինծառայողների ծնողներին

Գեղարքունիքի մարզպետը պետական պարգեւներ հանձնեց զոհված զինծառայողների ծնողներին 31.03.2021

Մարտի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ մարզի մի շարք համայնքներից 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված զինծառայողների ընտանիքներում և մեդալներ հանձնեց հերոսների ծնողներին։ Գեղարքունիքի մարզպետի հետ զոհված զինծառայողների ընտանիքներ այցելեցին նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։ ՀՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգեւատրվել են՝ Էդմոն Հունանի Հովհաննիսյանը /Մարտունի քաղաք/ Արմեն Գեղայրի Աղեկյանը /Գավառ քաղաքի Արծվաքար թաղամաս/։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգեւատրվել են՝...

Մշակվել է «Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արոտների և խոտհարքների կառավարման գործընթացների կազմակերպման վերաբերյալ» մեթոդական ուղեցույց

Մշակվել է «Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արոտների և խոտհարքների կառավարման գործընթացների կազմակերպման վերաբերյալ» մեթոդական ուղեցույց 30.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի ﬕջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հետ համագործակցությամբ մշակվել է «Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արոտների և խոտհարքների կառավարման գործընթացների կազմակերպման վերաբերյալ» մեթոդական ուղեցույց։ Ուղեցույցը կարող է լուրջ խթան հանդիսանալ համայնքների ՏԻՄ-երի կողմից արոտների և խոտհարքների կայուն կառավարման գործընթացների ապահովման հարցում, միաժամանակ, որպես մեթոդական ցուցում, կօժանդակի համայնքի ՏԻՄ-երին, համայնքի աշխատակազմի համայնքային ծառայողներին՝ արոտների կառավարման հետ կապված օրենսդրությամբ սահմանված լիազորությունները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար։

Գավառի թիվ 2 և Գեղարքունիքի միջնակարգ դպրոցների   մարզադահլիճները  համալրվել են  մարզագույքով

Գավառի թիվ 2 և Գեղարքունիքի միջնակարգ դպրոցների մարզադահլիճները համալրվել են մարզագույքով 25.03.2021

Օրերս Գավառ քաղաքի նորառույց թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում անցկացվել է վոլեյբոլի մանկապատանեկան փառատոն, որին մասնակցել են դպրոցի 29 աշակերտներ եւ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Փառատոնի արդյունքում մարզադահլիճը համալրվել է համապատասխան մարզագույքով, որը դպրոցին է տրամադրել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Ֆեդերացիայի կողմից վոլեյբոլի նոր ցանց ու գնդակներ է նվեր ստացել նաև Գեղարքունիքի գյուղի միջնակարգ դպրոցի վոլեյբոլի թիմը: Նույն օրը Հայաստանի վոլեյբոլի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մարզչական ու մանկավարժակական լավագույն աշխատանքի համար Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի վոլեյբոլի մարզիչ Ստյոպա Սարգսյանին խրախուսել է «Հայկական վոլեյբոլը 95 տարեկան» հուշամեդալով:

Գեղարքունիքի մարզպետն հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ

Գեղարքունիքի մարզպետն հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ 23.03.2021

Մարտի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ։ Խորհրդակցության ընթացքում քննության առնվեցին ՀՀ Վարչապետի 2021 թվականի մարտի 15-ի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի, համավարակով պայմանավորված ընդհանուր իրավիճակի եւ հակահամաճարակային կանոնների պահպանմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով կրթական ոլորտի քաղաքաշինական խնդիրներին՝ մարզպետը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին դպրոցներում կատարել ուսումնասիրություններ, գրառել 3-ական կարևորագույն խնդիրներ և աշխատանքներ տանել դրանց միջանկյալ լուծման ուղղությամբ...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Երանոս համայնք

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Երանոս համայնք 23.03.2021

Մարտի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Երանոս համայնքում։Համայնքապետարանում մարզպետը քննարկում անցկացրեց համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու անդամների, դպրոցների տնօրենների եւ համայնքի ակտիվի հետ։ Հանդիպման սկզբում համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Երանոսում իրականացված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ծավալներին և առաջիկա հրատապ անելիքներին։ «2018-2020 թվականներին Երանոսում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման ծավալը կազմել է 252 միլիոն դրամ, որի հիմնական մասը կյանքի է կոչվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Կառուցվել են ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրատարների, լուսավորության ցանցեր, մասնակի հիմնանորոգվել է համայնքի մանկապարտեզը։ Այս տարի եւս սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզպետարան ենք ներկայացրել զարգացման չորս ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 150 միլիոն դրամ: Երանոսում ներդրումային ծրագրերին մասնակցելու...

 Գեղարքունիքի մարզի դպրոցականները «Живая классика» խորագիրը կրող պատանի ընթերցողների միջազգային փառատոնի դիպլոմակիրներ

Գեղարքունիքի մարզի դպրոցականները «Живая классика» խորագիրը կրող պատանի ընթերցողների միջազգային փառատոնի դիպլոմակիրներ 19.03.2021

Վերջին տարիներին Հայաստանում ԿԳՄՍ նախարարության և Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպվում և անցկացվում է «Живая классика» խորագիրը կրող պատանի ընթերցողների միջազգային փառատոնը, որին ամեն տարի ակտիվորեն մասնակցում են նաև Գեղարքունիքի մարզի տարբեր դպրոցների լավագույն աշակերտներ: Գեղարքունիքի մարզում այս տարվա փետրվար ամսին անցկացվել է փառատոնի մարզային փուլը, որի արդյունքում հաղթող են ճանաչվել Լիճքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Յուրա Մովսիսյանը, թեման՝ Борис Васильев «А зори здесь тихие» և Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Մարգարյանը, թեման՝ Григорий Горин «Ежик»: ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 18:31:11