Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շողակաթ խոշորացված համայնքի բնակավայրերում կկառուցվի լուսավորության ցանց

17.08.2021

Շողակաթ համայնքի կազմում ընդգրկված Շողակաթ, Դրախտիկ, Ծափաթաղ, Ջիլ, Աղբերք, Արտանիշ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց, կվերակառուցվի Շողակաթ գյուղի առաջին փողոցի լուսավորության ցանցը՝ հին սարքավորումները փոխարինելով ԼԵԴ համակարգի սարքավորումներով։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն 265 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 13 միլիոն 172 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 7 միլիոն 92 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, արդյունքները հայտնի են, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերի ընթացքում։ Ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանց կառուցել Շողակաթ բնակավայրի 3-րդ, Դրախտիկ բնակավայրի 8-րդ, Ծափաթաղ բնակավայրի առաջին եւ 2-րդ, Ջիլ բնակավայրի 4-րդ եւ առաջին, Աղբերք բնակավայրի առաջին եւ 2-րդ, Արտանիշ բնակավայրի 11-րդ փողոցներում։ Լուսավորության ցանցի ընդհանուր երկարությունը կկազմի 4 կլիոմետր։ Կտեղադրվի 133 լուսատու։ Լուսավորության ցանցը կաշխատի ԼԵԴ համակարգով։ «Այս ծրագրի իրականացման արդյունքում Շողակաթ բնակավայրն արդեն կլուսավորվի ամբողջությամբ, մնացած բնակավայրերը՝ մոտ 60 տոկոսով։ Այս բնակավայրերում լուավորության ցանց կառուցվել է միայն վերջին մի քանի տարիների ընացքում, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում»,-ներկայացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:02:53