Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարկուտն էական վնասներ է հասցրել Վարդենիս, Ծովակ եւ Լուսակունք համայնքների տնտեսություններին

17.08.2021

Օգոստոսի 14-ին տեղացած ուժեղ կարկտից զգալի վնասներ են կրել Վարդենիս, Լուսակունք եւ Ծովակ համայնքների տնտեսությունները։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նախնական տվյալներով, տուժել է տնամերձ հողատարածքներում մշակված 230 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների բերքը: Մեծապես տուժել է նաեւ գյուղնշանակության վարելահողերում առկա 90 հեկտար ցորենի, 67 հեկտար գարու, 94 հեկտար կարտոֆիլի, պտղատու այգիների 54 հեկտար խնձորի եւ 45 հեկտար տանձի բերքը: Վնասվել են նաեւ ջերմոցներ, ջրատաքացուցիչներ, բնակարանների եւ շինությունների կտուրներ:
Ծովակի եւ Լուսակունքի համայնքապետարանների աշխատակազմերից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ծովակում վնասվել է 130 հեկտար ցանքատարածություն, որի 95 տոկոսը կազմում են կարտոֆիլի ցանքերը, մնացած մասը՝ հացահատիկի՝ դեռեւս չհնձված արտերը։ Լուսակունքում վնասվել է 80 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար հացահատիկի ցանք, 5 հեկտար պտղատու այգու բերք։ Վնասների գումարային չափերը ճշտվում են համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովների կողմից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12