Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով 02.07.2021
ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի միջև առկա լավագույն և վստահելի համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետն արժանացել է ՀՀ Քննչական կոմիտեի կողմից շնորհված «Համագործակցության համար» մեդալին: 2021 թվականի հուլիսի 1-ին պետական պարգևը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին է հանձնել ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Կոմիտեի նախագահը շնորհավորել է Գնել Սանոսյանին և շնորհակալություն հայտնել նրան՝ ցուցաբերած աշխատանքի և կոմիտեի հետ ունեցած սերտ համագործակցության համար, հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ՝ և կտա ցանկալի արդյունք: Քննչական կոմիտեի նախագահը, շնորհավորելով մարզպետին, հույս է հայտնել, որ սերտ փոխգործակցությունը և հետագա աշխատանքներն այսուհետ ևս ...

Գեղհովիտում կանգնեցվեց եւ օրհնվեց Հայրենյաց պաշտպանի խաչքար-հուշարձանը 02.07.2021
Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Թուխ Մանուկ եկեղեցու բակում կանգնեցվեց եւ օրհնվեց Հայրենյաց պաշտպանի խաչքար-հուշարձանը, որի հովանավորը գեղհովիտցի Վազգեն Պողոսյանն էր: Խաչքար-հուշարձանը օրհնվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի։ Հուշակոթողի նախագծող- քանդակագործն է Արտաշ Հակոբյանը։ Հուշակոթողի բացման եւ օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղհովիտի և Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, բարերար Վազգեն Պողոսյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։ Օրհնության արարողությունից հետո...

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 30.06.2021
Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքի հետ կապված մի շարք հարցեր, որոնք կյանքի են կոչվում ոստիկանություն - համայնքներ – բուժհաստատություններ -ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման միջև իրականացվող համագործակցության շրջանակներում: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից մարզային զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական...

Աստղաձոր համայնքի վեց փողոցներում կկառուցվի ոռոգման համակարգ 30.06.2021
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում ոռոգման համակարգ կկառուցվի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ փողոցներում։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 54 միլիոն 762 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 35 միլիոն 595 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 19 միլիոն 166 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը։ Ոռոգման համակարգը կառուցվում է 2143 գծամետր ընդհանուր երկարությամբ, երկաթյա խողովակներով եւ կիսախողովակներով։ Ոռոգման համակարգի կառուցման արդյունքում առանց կորուստների եւ ժամանակին ջրամատակարարում կապահովվի ...

Կհիմնանորոգվի Ծովակ համայնքի 1-ին փողոցը 29.06.2021
Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի ցանկում է Ծովակ համայնքի 1-ին փողոցի հիմնանորոգման ծրագիրը։ Մարտունի-Վարդենիս մայրուղուց Ծովակ մտնող ճանապարհը կասֆալտապատվի 906 գծամետր երկարությամբ եւ 4530 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 70 միլիոն 360 հազար դրամ, որի 40 տոկոսը կամ 28 միլիոն 144 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը կամ 42 միլիոն 216 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը։ Հիմնանորոգվող փողոցը հատվում է Ծովակ-Լճավան-Մաքենիս–Ախպրաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհին, որի հիմնանորոգման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Հերթական զորակոչը Գավառի տարածաշրջանից էր 29.06.2021
Գեղարքունիքի մարզում 2021 թվականի ամառային հերթական զորակոչը կատարվեց ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից: Կառույցի բակում միախառնվել էին երաժշտությունն ու նորակոչիկների բարձր տրամադրությունը: Տղաները քաջ գիտակցում էին, որ մեկնում են Հայոց բանակ և պատրաստ են՝ ծառայելու հանուն հայրենիքի: Զորակոչի արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նորակոչիկներին մաղթեց անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ: «Մեր տղաները մեկնում են ծառայության՝ նոր շունչ, նոր ուժ և նոր լիցքեր հաղորդելու Հայոց բանակին: Սիրելի՛ նորակոչիկներ, բանակում ձեզ են սպասում ձեր նոր ընկերները: Հայոց բանակը շատ փորձությունների միջով է անցել, և դուք ձեր...


