Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանի շնորհավորանքի խոսքը նոր ուսումնական տարվա կապակցությամբ

31.08.2021

Սիրելի՛ ուսանողներ, դպրոցականներ, ուսուցիչներ եւ ծնողներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի, Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ։ Առանձնակի ուզում եմ շնորհավորել այն մանուկներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց ու կատարում իրենց կյանքի առաջին կարեւորագույն քայլը գիտության լույսի հետ հաղորդակցվելու ճանապարհին։
Հաջողություններ եմ մաղթում նաեւ այն մանկավարժներին, ովքեր առաջին դասն են վարելու այս ուսումնական տարվա մեկնարկին։
Սիրելի հայրենակիցներ, նոր ուսումնական տարին իր հետ նոր ակնկալիքներ ու նոր հույսեր է բերում, նոր եռանդ ու ձգտումներ։ Համոզված եմ, որ մեր մանկավարժների նվիրյալ բանակը լի է աշխատասիրությամբ, վճռականությամբ ու գիտելիքների պաշարով՝ մատաղ սերնդին ուսուցանելու, դաստիարակելու, արդի աշխարհի զարգացումներին համահունչ կրթություն ապահովելու համար։ Գիտելիքահեն հասարակության ստեղծումն է այն միակ ճանապարհը, որը կապահովի Հայաստանի ու հայ ժողովրդի լուսավոր ու հզոր ապագան, մեր սերունդների խաղաղությունն ու երջանկությունը։
Այսօր մեր պետությունն անում է հնարավորը, որպեսզի բարեփոխումների միջոցով ձեւավորվի ժամանակակից կրթական համակարգ: Այդ մասին են վկայում նաև ՀՀ կառավարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում կառուցվող և արդեն շահագործման հանձնված կրթական ու նախակրթական հաստատությունների շինարարության հսկայական ծավալները։
Բարի երթ դեպի դպրոց, դեպի հաջողություններով ու ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի։
Լավագույն ցանկություններով՝ Նարեկ Մանուկյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03