Նորություններ
Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Ծովինար համայնք, որտեղ ԱՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալներ հանձնեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար պարգևատրված Սիմոն Ավետիսի Մելքոնյանին և Արգիշտի Ալֆենդրի Օհանյանին: Կարեն Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նախկին զինծառայողներին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար: Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց նաև պարգևի արժանացած զինծառայողների ծնողներին՝ նման հայրենասեր զավակ դաստիարակելու համար: Նույն համայնքում Գեղարքունիքի մարզպետն այցելեց և Ռոբերտ Սարգսի Աբրահամյանին հետմահու շնորհված Մարտական ծառայություն» մեդալը հանձնեց նրա ծնողներին: Կարեն Սարգսյանը հիշատակի և երախտագիտության խոսքեր հնչեցրեց հերոսացած Ռոբերտ Աբրահամյանի հասցեին, խոսեց նրա մարտական գործողությունների, ցուցաբերած արիության մասին, նշելով, որ նման տղաների անձնուրացության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք 30-ամյա Անկախ Հայաստանի Հանրապետություն:
Շնորհավո՛ր ծնունդդ, ազատ, անկախ 30-ամյա Հայաստանի Հանրապետություն։ Հարյուրամյակներ շարունակ ազգային պետականությունը կորցրած, քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար սեպտեմբերի 21-ը վերածննդի խորհուրդ ունի։ Այս օրը մեր հավատի, վստահության ու համոզմունքների խորհրդանիշն է, քանզի երկրի անկախությունը բալասան է դառնում ոչ միայն անցած վերքերը բուժելու, այլև ուրախության ու զարթոնքի, վաղվա նկատմամբ անսահման հույսեր պարգևելու առումով։ Մենք, հիրավի, ապրում ենք պատմական դարաշրջանում։ Արդի աշխարհը նորանոր մարտահրավերներ է նետում մեզ։ Համոզված եմ, որ կարող ենք դրանք հաղթահարել միասնականությամբ ու նվիրումով, այն միասնությամբ, որի ծնունդն է անկախությունը։ Օրվա առիթով հիշատակի և երախտագիտության խոսքեր պետք է ասել նրանց հասցեին, ովքեր հերոսացան ու նահատակվեցին հանուն Հայաստանի։ Այսօր կառուցելով ու զարգացնելով մեր անկախ երկիրը, պետք է կատարենք այդ հերոսների պատվիրանը՝ վառ պահելով նրանց հիշատակը։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ, ամուր կամք՝ շենացնելու ու հզորացնելու մեր հայրենիքը, կերտելու մեր երազանքների հզոր Հայաստանը։

Ավարտվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի 1-ին մրցաշարը 20.09.2021
Ավարտվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի 1-ին մրցաշարը, որի գաղափարի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Հաղթող հեծանվորդները արժանացան տարբեր խրախուսանքների։ Մրցանակների հանձման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հյուրեր, մարզաշխարհի ներկայացուցիչներ։ Մրցաշարին մասնակցել են տարբեր տարիքային խմբեր ներկայացնող՝ 350 տղամարդ և կին, որոնցից մրցանակների են արժանացել 80 մասնակից։ 1-ին տեղ զբաղեցրած մասնակիցները ստացան 1 մլն դրամ, 2-րդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։ «36-ից բարձր կանայք» տարիքային խմբում ՝ 1-ին տեղը գրավեց Սաթենիկ Մնացականյանը, 2-րդը` Ռուզաննա Հովասափյանը, 3-րդը՝ Արփինե Նավասարդյանը։ «41-ից բարձր տղամարդիկ» տարիքային խմբում` 1-ին տեղը զբաղեցրեց Կարեն Բարսեղյանը, 2-րդ տեղը` Արտյոմ Գալստյանը, 3-րդ տեղը` Մարկ Մարտիրոսյանը...

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը 19.09.2021
«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի ընթացքը: Մրցաշարին հետևեք ուղիղ հեռարձակմամբ...

Վարժանքների անցկացում 17.09.2021
Ս/թ սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ, քննարկումներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Ազատ, Լուսակունք, Գեղաքար բնակավայրերում։

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը 17.09.2021
Սեպտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ մարզպետարանի ստորաբաժանումների կողմից իրականացված ընթացիկ աշխատանքներին, ապա մարզպետը խոսեց առաջիկա առաջնահերթ անելիքների մասին: Նա հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ աշխատանքներն իրականացնել թիմային սկզբունքով՝...


