Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի թատրոնի շենքում հանդիսավորությամբ նշվեց Պոեզիայի միջազգային օրը

21.03.2022

Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մարտի 21-ին հանդիսավորությամբ նշվեց Պոեզիայի միջազգային օրը, որը միաժամանակ նվիրված էր մայրության եւ գեղեցկության տոնին։ Գրական-երաժշտական ցերեկույթը կազմակերպվել էր Գավառի Վ․ Պետրոսյանի անվան մարզային գրադարանի և Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի համատեղությամբ։ Ցերեկույթը վարեց Գավառի Վ․ Պետրոսյանի անվան մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ Ալինա Ավետիսյանը։ Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի, Գավառի կրթամշակութային հաստատությունների, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության, մարզի ուժային տարբեր կառույցների կին աշխատակիցներ,մայրաքաղաքից հրավիրված հյուրեր։
Ցերեկույթի մասնակիցներին ողջունեցին «Էլեգիա» քառյակի ջութակահարները։
Գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան Գավառի դրամատիկական թատրոնի, Երեւանի պետական դրամատիկական թատրոնի դերասանները, Երեւանի երաժշտական եւ տարածաշրջանային քոլեջի, Գավառի պետական համալսարանի սաները, ինքնուս կատարողներ, ժամանակակից գրողներ։ Հնչեցին ստեղծագործություններ հայ դասական եւ ժամանակակից պոեզիայից, երաժշտական տարբեր ստեղծագործություններով հանդես եկան անհատ կատարողներ։ Հատուկ զեկուցմամբ ներկայացվեց պոեզիայի դերն ու նշանակությունը մարդու կյանքում, գեղագիտական ճաշակի ձեւավորման, մարդասիրական ու հայրենասիրական գաղափարների դաստիարակության գործում։ Բեմականացվեցին սիրային թեմաներով ստեղծագործություններ։ «Պոեզիայի օրն այսօր մեր քաղաքում լցվեց գրական-երաժշտական հզոր շնչով, հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո։ Թե՛ դերասանները, թե՛ անհատ կատարողները կարողացան տպավորել ներկաներին իրենց ներկայացումներով, երգերով ու ասմունքով, նրանց տանել հույզերի, գեղեցկության ու վեհի աշխարհը, ապրեցնել նրանց համաշխարհային ու հայ դասական պոեզիայի անմահ նմուշներով»,-ներկայացրեց Գավառի Վ․ Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38