Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլում

21.03.2022

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարն անցկացվեց 2 փուլով` մարզային և հանրապետական (եզրափակիչ): Այն անցկացվեց 2 տարիքային խմբերով` տղամարդկանց և կանանց համար: Մրցաշարի առաջին փուլն անցկացվեց մարզերում, Երևան քաղաքում և Արցախում:
ՀՀ Գեղարքունիքի մարզում մարզային փուլին մասնակցեցին 148 մարզիկներ: Այն մասնակցության առումով 3-րդ ցուցանիշն էր Երևանից և Լոռու մարզից հետո:
Մարզային փուլի արդյունքներով ձևավորվեց մարզի հահավաքական թիմը (12 մարզիկ` յուրաքանչյուր տարիքային խմբում 3 կին և 3 տղամարդ), որը 2022 թվականի մարտի 18-19-ը Չարենցավան քաղաքում մասնակցեց մրցաշարի եզրափակիչ փուլին:
Մրցաշարի եզրափակիչ փուլը մեկնարկեց մարտի 18-ին: Մրցումներն անցկացվեցին 3 խաղափուլով, իսկ 1-4-րդ տեղերի համար` 5 խաղափուլով: Մրցակից զույգերը որոշվել էին վիճակահանությամբ: Մարզիկը 2 պարտությունից հետո դուրս էր մնում հետագա պայքարից: Ծավալվեց հետաքրքիր և համառ պայքար: Մրցանակային էին համարվում 1-20-րդ տեղերը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի հավաքական թիմի մարզիկներից 6-ը գրավեցին մրցանակային տեղեր: Այսպես` առաջին տարիքային խմբի կանանց մրցապայքարում Մարիամ Ասոյանը (Գավառ) գրավեց 15-րդ տեղը, տղամարդկանց մրցապայքարում Նարեկ Գևորգյանը(Վերին Գետաշեն)` 18-դ տեղը. երկրորդ տարիքային խմբում կանանց մրցապայքարում Մարին Մուրադյանը (Ճամբարակ) գրավեց 7-րդ տեղը, Գոհար Ավետիսյանը (Սևան)` 11-րդ տեղը, Էսմինա Բեյբությանը (Վերին Գետաշեն)` 17-րդ տեղը, իսկ տղամարդկանց մրցապայքարում Մանվել Հարությունյանը (Մարտունի) գրավեց 9-րդ տեղը:
Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվեցին դրամական մրցանակներով: Մրցաշարին մասնակցած բոլոր մարզիկներին հանձնվեցին հավաստագրեր:
Մարտի 19-ին տեղի ունեցան 1-4 տեղերի համար մրցապայքարը և մրցաշարի հանդիսավոր փակման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ:
1-3 տեղեր գրաված մարզիկներին պարգևատրելուց հետո Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ հանձնեց մրցաշարի ամենատարեց մարզիկներին` ՀՀ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներ Գոհար Ավետիսյանին(Սևան) և Վահան Սարգսյանին (Գավառ):
Միջոցառման ավարտից հետո ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց մարզի հավաքական թիմի անդամներին՝ հաջող ելույթների համար, խոսեց բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում առողջ ապրելակերպի սերմանման, սեղանի թենիս մարզաձևի ավանդույթները վերականգնելու մասին և հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին ավելի շատ մարզիկներ կմասնակցեն մրցաշարին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38