Նորություններ

Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում Գավառ քաղաքում անցկացվել է պարի փառատոն 12.05.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզի և ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության մշակութային առանցքի շրջանակներում Գավառ քաղաքում անցկացվել է պարի փառատոն, որի ընթացքում 14 խումբ ներկայացել են ժամանակակից պարերով: Արդեն 6 տարի հայ պատանիների հետ աշխատում են ֆրանսիական «Հալե Էգայան» պարախմբի մասնագետները, համատեղ փորձելով ավանդական պարերին զուգահեռ զարգացնել նաև ժամանակակիցը: Համույթի պարուսույցների այցերը տարեկան երեք անգամ է, որոնց ընթացքում եռօրյա մաստեր կլաս է անցկացվում ավելի քան 30 երիտասարդների հետ: Ամեն տարի ծրագրի շրջանակներում շուրջ 100 երեխա և երիտասարդ է մասնակցում ժամանակակից պարի աշխատարաններին: Ժամանակակից պարերի դասավանդման ծրագրում ընդգրկվել են մարզի արվեստի դպրոցների պարախմբերը և ֆրանսերենի ուսուցման խմբակների սաները: Փառատոնին նրանց են միացել պարողներ նաև Սյունիքի մարզից: Պարախմբերից շատերը սիրողական են և ձևավորվել են մշակութային նախաձեռնության շրջանակում: Միջոցառման մասնակիցները բացահայտել են ոչ միայն այլ ազգերի,․․․

Մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Եվրոպայի օրվա տոնի միջոցառման շրջանակներում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին, Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին, Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կաբերսկիին և Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոպական միության ծրագրերի ղեկավար՝ Յոլանտա Շիմանսկային: Հանդիպման սկզբում Կարեն Սարգսյանը Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեց հյուրերին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, աշխատանքային ձեռքբերումներ ու անձնական հաջողություններ, իսկ Եվրոպական Միությանը՝ խաղաղ ու ստեղծագործ զարգացման կայուն ու մշտական ճանապարհ։ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկայացրեց Եվորպայի օրվա շրջանակներում Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում բեմադրվող «Սա Եվրոպան է» ներկայացման բովանդակությունը և հույս հայտնեց, որ այն կարժանանա հայ հանդիսատեսի գնահատականին։․․․

Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ ու բեմական ներկայացմամբ անցկացվեց «Եվրոպայի օր» միջոցառումը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը, Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կաբերսկին, Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոպական միության ծրագրերի ղեկավար՝ Յոլանտա Շիմանսկան, ԵՄ պատվիրակության այլ անձինք, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի անդամները, մարզի կրթամշակութային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկան ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:․․․

Հաղթանակի և խաղաղության 80-ամյա տոնի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառի տարածաշրջանի Մեծ Հայրենականի վետերան, 103-ամյա Մեխակ Ավետիսյանի հետ ծաղկեպսակ դրեց և ծաղիկներ խոնարհեց Գավառ քաղաքի Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի ղեկավար այրեր, աշխատակիցներ, մարզային և համայնքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ։ Այնուհետև արարողության մասնակիցներն այցելեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, մասնակցեցին Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից մատուցված օրհնության կարգին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով. «Սիրելի հայրենակիցներ, Մայիս ամիսը մեր պատմության մեջ առանձնանում է որպես հաղթանակների և վերածննդի ժամանակաշրջան։ Այս օրերին մենք մեծ հարգանքով ու խոնարհումով հիշում ենք այն հերոսներին, ովքեր իրենց կյանքն ու արիությունը դրեցին հանուն մեր հայրենիքի պաշտպանության...

Հերթական հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպման շուրջ 08.05.2025
Մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպմանը վերաբերող հարցի շուրջ մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական հանդիպում-քննարկումը։ Քննարկմանը մասնակցեցին մարզի բոլոր համայնքապետարանների ներկայացուցիչներ, տարածաշրջանային տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարներ։ Քննարկվեց մարզում կամ համայնքում մեկ սպասարկող ունենալու հարցը, այն հաշվով, որ կազմակերպվող մրցույթի արդյունքում մարզի բոլոր բնակավայրերն ապահովված լինեն հասարակական տրանսպորտով։ Առաջարկվեց մարզի համայնքներին՝ ևս մեկ անգամ ուսումնասիրել իրենց կողմից մշակված և հաստատված երթուղային ցանցի չվացուցակները և շարժման ուղեգծերը, անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպման հետ կապված այլ հարցեր։

2025 թվականին անցկացվող «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը նպատակ ունի նպաստելու հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովմանը, «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզմանը։ Մրցաշարին մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների հավաքական թիմերը։ Այն անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական։ Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբերով։ Առաջին տարիքային խմբում հանդես եկող թիմի կազմում ընդգրկվում են նույն դպրոցի 7-9-րդ դասարաններում սովորող 1 տղա և 1 աղջիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարաններում սովորող 2 տղա և 2 աղջիկ։ Գեղարքունիքի մարզում մրցաշարի համայնքային փուլի մրցումները մեկնարկել են 2025 թվականի մայիսի 6-ին։ Դրախտիկ-Ծովագյուղի խաչմերուկ 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում անցկացվել է Սևանի համայնքային փուլը։․․․