Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ամփոփել է համապետական շաբաթօրյակի արդյունքները և շնորհակալություն հայտնել համայնքներում իրականացված աշխատանքների համար

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ամփոփել է համապետական շաբաթօրյակի արդյունքները և շնորհակալություն հայտնել համայնքներում իրականացված աշխատանքների համար 02.05.2022

Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզի համայնքներում և բնակավայրերում կայացավ համապետական շաբաթօրյակ, որի աշխատանքներին մասնակցեցին ավելի քան 43 հազար մարդ և շուրջ 238 միավոր տեխնիկա։ Մարզի ողջ տարածքում իրականացվեցին սանիտարական մաքրման, աղբահեռացման, տարածքների բարեկարգման, աղբաթափման և աղբածածկման աշխատանքներ։ Կենցաղային աղբի թափոններից մաքրվեցին միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, բնակավայրերի փողոցները, բակերը, հարակից տարածքները, Սևան ազգային պարկի անտառային տարածքները, գետաբերանները, պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի շրջակայքը,․․․

Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք

Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք 02.05.2022

ՀՀ կառավարության աջակցությամբ այս տարի կավարտվի Վերին Գետաշենի ներհամայնքային փողոցների սալարկման ծրագիրը: Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ընթացքի մեջ է ներհամայնքային փողոցների սալարկման սուբվենցիոն ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2021 թվականին։ Ծրագրի պայմանագրային արժեքը 86 միլիոն 989 հազար դրամ է, որից 60 միլիոն 892 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 26 միլիոն 96 հազար 718 դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանի ներդրումը։ Շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են 45 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում Վերին Գետաշենի 4 փողոցներ կսալարկվեն տուֆ քարով։ Սալարկվող ճանապարհների ընդհանուր մակերեսը կկազմի 6500 քառակուսի մետր։

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 02.05.2022

Մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության սկզբում ամփոփվեցին 2022 թվականի ապրիլի 30-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները։ Մարզի 6 խոշորացված համայնքներին ամրակցված պատասխանատուները զեկուցեցին իրենց իրենց վերահսկողության տակ գտնվող համայնքներում և տարածքներում իրականացված աշխատանքների մասին, առանձնացրին այն բացթողումները, որոնք արձանագրվել են շաբաթօրյակի ընթացքում։ Իր գոհունակությունը հայտնելով շաբաթօրյակի արդյունքների մասին՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը միևնույն ժամանակ շեշտեց, որ առանձին բնակավայրերում և տարածքներում առկա են որոշակի բացթողումներ, որոնք հնարավոր չէ շտկել մեկ շաբաթօրյակի ընթացքում։ «Շրջակա միջավայրի և բնակավայրերի մաքրությունը լիարժեքորեն ապահովելու համար մենք պետք է հետևողական աշխատանք տանենք և մի քանի շաբաթօրյակների միջոցով կարողանանք հասնել ցանկալի արդյունքի։

Ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 95 երեխա

Ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 95 երեխա 02.05.2022

2022 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 95 երեխա, որից 50-ը՝ տղա,45-ը՝ աղջիկ: 95 երեխաներից 16-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 24-ը՝ Սևանի ԲԿ-ում, 38-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 3-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ ամփոփվեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակության այցը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ ամփոփվեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակության այցը 01.05.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ ամփոփվեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակության աշխատանքային քննարկումների, մարզ կատարած աշխատանքային այցերի, տուրիզմի, կրթամշակութային և առողջապահական ոլորտներում կայացած հանդիպումների արդյունքները։ Հանդիպմանը ներկա էին Իզերի դեպարտամենտի համագործակցության ծրագրերի պատասխանատու Սյուզի Գրենեշը և «Աֆրատ» կազմակերպության տուրիզմի զարգացման ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեն։ Հյուրերը նշեցին, որ ունեցել են բավականին հագեցած աշխատանքային օրեր և տպավորված են Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հանդիպումներով։ Մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության ներկայացուցիչներին, Իզերի դեպարտամենտին և Գրենոբլի քաղաքապետարանին՝ մարզի կենսական նշանակության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի համար։․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ 01.05.2022

Սիրելի հայրենակիցներ, ‬ շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները։ Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել ընդօրինակման առարկա։ Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, իսկ արժանապատիվ աշխատանքն առավել ևս, քանզի այն երկրի ամրապնդման և լիարժեք կյանքի ապահովման գրավականն է։ Մեր ժողովուրդը տարիներ շարունակ տոնում է այս օրը՝ ամեն ժամանակաշրջանում նոր իմաստ հաղորդելով դրան։ Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի տարբեր անկյուններում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք մայր Հայաստանում։ Բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում այժմ էլ պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում լավագույն ավանդույթները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 17:06:17