Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի ներկայացուցիչներին 04.03.2022

Մարտի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Մարիա Մուրադյանին, նույն ծրագրի մարզային համակարգող Կարեն Հակոբյանին, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի գյուղատնտեսական ծրագրերի թիմի անդամ Էդգար Սարգսյանին: Գեղարքունիքի մարզպետը ողջունեց ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչներին` մարզ այցելելու համար եւ կարևորեց ծրագրի շրջանակներում մարզի հանրակրթական դպրոցներում ներդրված «Դպրոցական տաք սնունդ» ծրագրի դերը: «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Մարիա Մուրադյանը և նույն ծրագրի գյուղատնտեսական ծրագրերի թիմի անդամ Էդգար Սարգսյանը խոսեցին ծրագրի ընդլայնմանը վերաբերող նոր գաղափարի մասին, որի արդյունքում, ինչպես նշվեց, նախատեսվում է մարզի դպրոցամերձ հողամաս ունեցող 8 դպրոցներում ներդնել գյուղատնտեսական նշանակության ծրագրեր, որոնք, ըստ հողատարածքների ծավալի և առկա համարժեք ենթակառուցվածքների, միտված կլինեն ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ և հատապտղային այգիների հիմնմանը:...

Գեղարքունիքի մարզպետը «Մարտական Խաչ 2-րդ աստիճանի» շքանշան հանձնեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Մարսել Սիմոնյանին

Գեղարքունիքի մարզպետը «Մարտական Խաչ 2-րդ աստիճանի» շքանշան հանձնեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Մարսել Սիմոնյանին 04.03.2022

Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ցուցաբերած արիության և քաջության համար ժամկետային զինծառայող, Նորատուս համայնքի բնակիչ Մարսել Աշոտի Սիմոնյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով արժանացել է «Մարտական Խաչ 2-րդ աստիճանի» շքանշանի: Մարտի 4-ին պարգևը հերոս զինծառայողին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Մարզպետը շնորհավորեց Մարսելին՝ նման բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց մարտական ծառայությունը փառքով կատարելու համար: «Մեր շատ խիզախ տղաներ հերոսացան՝ իրենց կյանքը չխնայելով հայրենիքի պաշտպանության համար։ Նրանց անձնազոհության շնորհիվ միայն կանգուն մնաց մեր հայրենիքը։ Բարեբախտաբար, նույն քաջարի մարտիկների կողքին եղան նաեւ շատերը, ովքեր կարողացան դիմանալ բոլոր դժվարություններին և պայքարել մինչև պատերազմի ավարտը: ...

Տեղեկացում

Տեղեկացում 04.03.2022

Սույն թվականի մարտի 9-ին, ժամը 14:00-ին, Գավառի համայնքապետարանում /հասցե՝ Գրիգոր Լուսավորչի 12/ տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը:Իսկ ս/թ մարտի 10-ին, ժամը 11:00-ին Սևանի համայնքապետարանում տեղի կունենա Սևան համայնքի ավագանու հերթական նիստը: Գավառ համայնքի ավագանու նիստի օրակարգային հարցերը, նախագծերն ու հավելվածները՝ կից փաստաթղթերում...

ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց մարզում իրականացված ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց մարզում իրականացված ծրագրերի համար 03.03.2022

ՀՀ Կառավարության մարտի 3-ի հերթական նիստում 110 188,6 ՀՀ դրամ հատկացվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում 2021 թվականին իրականացված ծրագրերը ֆինանսավորելու համար: Նշված ծրագրերն են. Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 67+500 փլուզված հատվածի վերականգնում, որի արժեքը կազմում է 1 212,3դրամ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 57+450-կմ59+450 հատվածի մայթերի կառուցում, որի արժեքը կազմում է 3 357,2 դրամ Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 32+888-կմ33+628 և կմ52+970-կմ53+350 փլուզված հատվածներում գաբիոնային հենապատերի կառուցում, որի արժեքը կազմում է 5 858,6 դրամ Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ39+400 - կմ60+300 հատվածի հիմնանորոգում, որի արժեքը կազմում է 99 760,5 դրամ:

ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարություն 03.03.2022

Կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Մինչև 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսությունները կսուբսիդավորվեն պարարտանյութի գնի վաճառքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 ՀՀ դրամը: Ծրագիրն իրականացվելու է այս տարի ՀՀ բոլոր մարզերում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց կենսաթոշակի անցած տնօրեններին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց կենսաթոշակի անցած տնօրեններին 03.03.2022

Կենսաթոշակի անցնելու և մանկավարժության բնագավառում ունեցած երկարամյա ու անբասիր աշխատանքի համար Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Դդմաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սեդրակ Գալստյանին, Ձորագյուղի Հ. Ղազարյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Սարգիս Սարգսյանին և Ծովասարի Բ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրի Վարդանյանին: Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց` իրենց ղեկավարած կրթօջախներում կատարած արդյունավետ գործունեության, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած նկատելի ավանդի համար: «Շնորհակալ եմ, որ կարողացաք նաև այնպիսի հայրենասեր սերունդ կրթել ու դաստիարակել, ովքեր անձնվիրաբար իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Ես համոզված եմ, որ դուք կշարունակեք մանկավարժական ձեր գործունեությունը և տարիների մասնագիտական հարուստ փորձն ու գիտելիքները կփոխանցեք երիտասարդ սերունդներին»,- նշեց մարզպետը:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44