Նորություններ

Գավառի պետական համալսարանում բացվեց Արցախյան պատերազմների հերոսներին նվիրված Փառքի լսարան 07.05.2022
Գավառի պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Արցախյան պատերազմներում հերոսացած ուսանողներին՝ Գուրգեն Այվազյանին, Արմեն Աղեկյանին, Արթուր Վիրաբյանին, Զարզանդ Ներսիսյանին, Էդվարդ Պետրոսյանին, Նվեր Հովսեփյանին, Յուրա Զախարյանին, Ռուբեն Պրազյանին եւ Վահագն Սեյրանյանին նվիրված Փառքի լսարան: Բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ եւ ուսանողներ, հերոսների ծնողներ, զավակներ եւ հարազատներ: Լսարանի բացման պատիվը վերապահվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Գավառի պետական համալսարանի շրջանավարտ Նվեր Հովսեփյանի երեք զավակներին:

Տարածքային համաչափ զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է 05.05.2022
ՀՀ կառավարության կողմից իրկանացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ է գտնվում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում մշակույթի տան վերանորոգման ծրագիրը։ Վերոնշյալ ծրագրի մեկնարկը տրվել է 2021 թվականից եւ ավարտին կհասցվի այս տարվա ընթացքում։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը 16 միլիոն 792 հազար դրամ է, որից 7 միլիոն 506 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 9 միլիոն 285 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանի ներդրումը։ Նախորդ տարի շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են 25 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում կհիմնանորոգվի Ակունքի մշակույթի տան 500 տեղանոց դահլիճը, որը քանդված լինելու պատճառով չի գործել երկար տարիներ։
Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների 19 աշակերտ դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետան փուլում նվաճել են 22 մրցանակային տեղ։ 4 աշակերտ արժանացել են 1-ին, 3 աշակերտ՝ 2-րդ, 4 աշակերտ՝ 3-րդ կարգի դիպլոմների, 11 աշակերտ՝ գովասանագրերի։ Մայիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց և մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գեղարքունիքի մարզից օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող ճանաչված և ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից դիպլոմների արժանացած աշակերտներին։ Շնորհակալագրով խրախուսվեցին նաև 1-ին կարգի դպլոմի արժանացած 4 մրցանակակիրների ուսուցիչները։ Կարեն Սարգսյանը շնորհավորեց դիպլոմակիրներին և նրանց ուսուցիչներին՝ ձեռք բերած հաղթանակի համար, նորանոր հաջողություններ և հաղթանակներ մաղթելով նրանց։ «Սիրելի աշակերտներ, շնորհավորում եմ ձեզ և հպարտանում ձեր ձեռքբերումներով։ Միաժամանակ․․․

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 04.05.2022
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի մայիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնականներ Ջանիկ Բազեյանը և Մանանա Գալստյանը մարզպետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 24 քաղաքացի: Դիմումատուների մեծ մասը սոցիալ-տնտեսական տարաբնույթ խնդիրների կարգավորման հարցում անհրաժեշտ խորհրդատվություն, միջնորդություն կամ այլ կարգի աջակցություն ստանալու ակընկալիքով դիմեցին ֆինանսական օգնության, ուսանողների վարձավճարի փոխհատուցման, անասնապահության ընդլայնման նպատակով լրացուցիչ խոտհարքերի վարձակալման, 2 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, 1 քաղաքացի՝ քաղաքաշինական խնդիրների լուծման համար: Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց՝ նրանց ընտանիքներին ցուցաբերել որոշակի դրամական աջակցություն, ընդառաջել աշխատանքի․․․
Մայիսի 4-ին կայացավ ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, որի օրակարգում «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր։ Նիստը վարեց ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցեց 18 անդամ։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվեց և հաստատվեց ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանի համապատասխանությունը Գավառի պետական համալսարանի կանոնադրության և ԳՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով նախատեսված պահանջներին։ Այնուհետ ռեկտորի թեկնածուն ներկայացրեց ․․․

Հայաստանի կառավարության որդեգրած՝ տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում 03.05.2022
ՀՀ կառավարությունը Ճամբարակի սուբվենցիոն ծրագրերի համար ներդրել է 76 միլիոն 213 հազար 401 դրամ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ընթացքի մեջ են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիեն 4 ծրագրեր, որոնց մեկնարկը տրվել է 2021 թվականից։ Ճամբարակի բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման, Ճամբարակ քաղաքի Բաբաջանյան եւ Նարեկացի փողոցների հետիոտնային ճանապարհների սալարկման, ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքի եւ Դպրաբակ գյուղի մշակույթի տան վերանորոգման ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը 124 միլիոն 406 հազար 240 դրամ է, որից 76 միլիոն 213 հազար 401 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 48 միլիոն 192 հազար 839 դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանի ներդրումը։ Ծրագրերի ավարտից հետո կլուսավորվեն Ճամբարակ քաղաքի Զորավար Անդրանիկ եւ Սարալանջ փողոցները եւ Գետիկ ու Դպրաբակ գյուղերը՝ 3420 մետր ընդհանուր երկարությամբ:․․․


