Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին 29.07.2022
Հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Պիտր Աբաջյանին և հիմնադրամի անդամների։ Ինչպես ներկայացրեց հիմնադրամի գործադիր տնօրենը՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո իրենք Արցախում և Հայաստանի հատկապես սահմանամերձ բնակավայրերում նորոգում են տիրազուրկ բնակարաններ և հանձնում նոր տերերին։ 2021 թվականից «Փարոս» հիմնադրամը ամերիկացի բարեգործների ֆինանսական աջակցության շնորհիվ «Արցախցիների վերաբնակեցում» ծրագրի շրջանակներում աշխատանքներ է իրականացնում նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում։ «Մեծ Մասրիկում մեր հիմնադրամի միջոցների հաշվին գնել ենք 10 տիրազուրկ բնակարաններ, որոնցից 7-ը վերանորոգել, կահավորել, հիմնադրամի համագործակից կազմակերպությունների աջակցությամբ կառուցել ենք անասնագոմ, տրամադրել անասուններ, որպեսզի սահմանամերձ այդ բնակավայրում...

Ճամբարակ համայնքում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 29.07.2022
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ Ճամբարակ համայնքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց 38 քաղաքացի։ Նրանց հիմնական մասը դիմեցին սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների կարգավորման հարցում մարզպետարանից ֆինանսական աջակցություն ստանալու համար, 1 քաղաքացի դիմեց պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու, 2 քաղաքացի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված հարցերով։ Դիմումատուների որոշ մասի կողմից բարձրացված հարցերին տեղում տրվեց պարզաբանում կամ լուծում, իսկ մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանում և կպատասխանվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: ․․․
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանի հետ այցելել է Հրազդանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի տարածք եւ ծանոթացել շինարարության ընթացքին։ Հայաստանի Հանրապետության Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված, ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված միջազգային համաձայնագրով իրականացման փուլում է գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր և երկու մարզերում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն Եվրո է, որից 5,5 մլն. եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն. եվրոն` դրամաշնորհ․․․
Հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ անասնագլխաքանակի համարակալման պետական ծրագրի իրականացմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Հովհաննես Բատիկյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության, մարզի համայնքապետարանների համապատասխան ոլորտի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ֆերմերներ եւ անասնաբույժներ։ Ինչպես ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, 2022 թվականի հոկտեմբերից ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ․․․

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից տեղեկացնում են 27.07.2022
ԱՄՆ կառավարության (USAID) կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված ֆինասական միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող ՏԻՄ բարեփոխումների աջակցման ծրագրի շրջանակում Վարդենիս համայնքը 3 գյուղատնտեսական անիվավոր տրակտոր և 2 խոտի մամլիչ հակավորիչ է ստացել` 49,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ։ Տեխնիկան համայնք է հասել այսօր և կնպաստի Վարդենիսի համայնքապետարանի կողմից համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև հնարավորություն կտա համայնքային բյուջեում կուտակել խնայողություններ, որոնք էլ կծառայեն օրակարգային այլ խնդիրների լուծմանը։ ՀՀ կառավարությունը Հայաստանին նվիրաբերված միջոցները համայնքներ ուղղելով, նպատակ ունի նպաստել Հայաստանի միավորված համայնքների կայուն և համաչափ զարգացմանը։ Մեկ շաբաթ առաջ էլ նույն ծրագրով համայնքին է հատկացվել 1 մինիամբարձիչ՝ համալրող գործիքներով՝ 26,000,000 դրամ արժողությամբ։

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 27.07.2022
Հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը։ Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները տեղեկատվություն ներկայացրին համայնքների և բնակավայրերի 2022 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի շուրջ մշտադիտարկման արդյունքների և ձեռնարկված միջոցառումների, ավտոճանապարհների եզրերին իրականացվող առևտուրն անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու նպատակով իրականացված շրջայցերի արդյունքների, մարզի տարածքի ավտոճանապարհների ․․․


