Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ ձմեռային զորակոչի առաջին նիստը 14.12.2021
Դեկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյան: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին ձմեռային զորակոչի ընթացքի, զորակոչի աշխատանքների կազմակերպմանը ներգրավված պետական մարմինների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից մարզային զորակոչային հանձնաժողովին ներկայացրած որոշ զորակոչիկների անձնական փաստաթղթերը, որոնց վերաբերյալ կայացվեց համապատասխան որոշում: Զորակոչային հանձնաժողովի կողմից քննարկված հարցերի վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը տվեց համապատասխան հանձնարարականներ և նշեց, որ զորակոչիկների հետ կապված բուժզննման ընթացքո

Այս տարի հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզով անցնող Մ-14, Մ-4, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը։ 20.9կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն։ Ամբողջ մակերեսով տեղադրվել են ճանապարհի նոր հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինաշխատանքների ընթացքում վերանորոգվել են նաև 12 կամուրջ և կամրջային անցումներ, տեղադրվել են արգելապատնեշներ, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների համար հատկացվել է մոտ 1 մլրդ 995 մլն դրամ։ Լուսանկարները պատմում են աշխատանքների ընթացքի մասին։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 08.12.2021
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` դեկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետի խորհրդական Աշոտ Կարապետյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Նախապես գրանցված 35 քաղաքացիներից ընդունելությանը ներկայացան 20-ը: Դիմումատուների հիմնական մասը ակնկալում էին մարզպետից ստանալ ֆինանսական աջակցություն` սոցիալ-տնտեսական տարաբնույթ խնդիրների լուծման նպատակով: Երկու քաղաքացի դիմեցին աշխատանքի տեղավորման և երեքը բնակարանի վերանորոգման, սեփականության իրավունքի ձեռքբերման նպատակով: Դիմումատուների մի մասը տեղում ստացան բավարար պատասխան: Մնացած դիմումատուներին պատասխան կտրվի դիմումները լրացուցիչ ուսումնասիրելուց հետո` օրենքով սահմանված ժամկետում:

Գեղարքունիքի մարզում հարգեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը 07.12.2021
Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի եւ նրանց ենթակա կառույցների ղեկավարները, աշխատակիցները եւ անհատ քաղաքացիներ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված հուշաքարի մոտ ծաղկեպսակ դրեցին, ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի համար։ Այնուհետ արարողությունը շարունակվեց Սուրբ Աստվածածին եկեղեցում, օրհնության կարգով եւ մոմավառությամբ։ «33 տարի առաջ բնական արհավիրքը Հայաստանի հյուսիսային քաղաքներին ու գյուղերին ծանր ու անդառնալի կորուստներ պատճառեց։ Ամեն տարի մենք միասնական ու համախմբված խոնարհվում ենք և մեր հարգանքի տուրքը մատուցում ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առջեւ, առ Աստված աղոթում նրանց հոգիների հանգստության ու մեր աշխարհի խաղաղության համար։...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքը 1988թ.-ի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ 07.12.2021
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մեր նորագույն պատմության ամենամեծ բնական աղետի՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրն է: Այսօր մենք ոգեկոչում ենք արհավիրքին զոհ գնացած մեր եղբայների ու քույրերի հիշատակը, սփոփանքի ու քաջալերանքի խոսք ենք ուղղում բոլորին, ովքեր վերապրել են 1988 թվականի դեկտեմբերյան օրերը, ում հարազատների ու մերձավորների կյանքն է խլել սարսափելի աղետը: Պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում տասնամյակների չամոքվող վիշտ ու ավերածություն պատճառեց մեր երկրին: Հաշված րոպեների ընթացքում հողին հավասարվեցին գյուղեր, ավերվեցին քաղաքներ, զոհվեցին քսանհինգ հազար մեր հայրենակիցներ, խեղվեցին անհաշիվ մարդկային ճակատագրեր: Դժվար է բառերի մեջ խտացնել մեր ապրած ցավն ու կսկիծը: Սպիտակի երկրաշարժը պատուհասեց պատմական մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը կրկին մեկտեղվել էր ազգային ազատագրական պայքարի դրոշի ներքո: Եվ թվում էր, թե բնական արհավիրքն ի զորու է կոտրել մեր ոգին:...

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 06.12.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գեղարքունիքի մարզի համայնքներում 2021թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Նախնական պատկերը հետևյալն է.