Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել 23.04.2025

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի հանդամասում հայտնաբերված նորահայտ վիշապաքարը դասվում է հնագույն Հայատանի պատմամշակութային կարևոր հուշարձանների շարքում ու իր կերտվածքով լիովին նման է մշակութային նույն միջավայրում՝ Գեղարքունիքի մարզում տարածված ցլակերպ վիշապակոթողներին։ Այն ստեղծվել է միջին կամ ուշ բրոնզի դարաշրջանում, մեզանից մոտ 3,5-4 հազարամյակ առաջ։ Մինչ այժմ Գեղարքունիքի մարզում գտնված ցլակերպ կամ ձկնակերպ վիշապաքարերը տեղադրվել են ջրի ակունքներին մոտ, խիտ բնակեցված տարածքներում կամ դրանցից անդին ու վերահսկել են սրբազան կետերը։ Նման վիշապաքարեր տարբեր տարիների ընթացքում ու տարբեր հնագետների կողմից գտնվել են Վարդենիսի, Գեղամա, Սևանի, Արեգունու լեռնաշթաների ստորոտներում կամ բարձրադիր գոտիներում։ Վիշապաքարը տեղադրված է եղել Գեղամա լեռնաշթայի սարահարթերից մեկում, Սևանա լճից շուրջ 1,5 կիլոմետր հեռավորությամբ, հնագույն բնակատեղիի տարածքում, որի շրջակայքում առկա են մի քանի ամրոցներ, դամբարանադաշտեր, բնակավայրեր, մատուռներ ու վանքեր, մի քանի տասնյակ խաչքարեր։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 22.04.2025

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագիրը թիրախային բոլոր մարզերում՝ այդ թվում Գեղարքունիքում, պատրաստվում է մեկնարկել մասնավոր ընկերություններից գործընկերների հետ համատեղ ներդրումային ծրագրեր, որոնց շրջանակում հիմնվելու են արագ (շոկային) սառեցման սառնարանային տնտեսություններ: Այս նախաձեռնությունները կյանքի կոչելու նպատակով ծրագիրը փնտրում է գործընկերների՝ համապատասխան փորձով և գործունեությամբ գործող տնտեսվարողների: Ենթածրագրային առաջարկները ներկայացնել ըստ այս ձևաչափի՝ https://shorturl.at/RdnK2

Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզն այս անգամ հյուրընկալեց Վանաձորի թատրոնի դերասաններին

Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզն այս անգամ հյուրընկալեց Վանաձորի թատրոնի դերասաններին 22.04.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական եկամսյակի շրջանակներում կայացավ հերթական՝ 9-րդ հանդիպումը։ Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին, որոնց կատարմամբ ներկայացվեց «Ես միայն զանգահարելու եմ եկել» դրաման, ռեժիսոր Մարիամ Մնացականյան։ Բեմադրությունը դիտելու էին հրավիրվել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների մանկավարժներ, աշխատակիցներ, կրթա-մշակութային հաստատությունների կոլեկտիվներ, մարզում գործող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական անձնակազմեր, ավագ տարիքի դպրոցականներ, քաղաքացիներ։ Նախաձեռնության շրջանակներում հաջորդ և վերջին հանդիպումը մարզի թատրոնում կկայանա ապրիլի 28-ին։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք 22.04.2025

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք, որտեղ ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և ծրագրի պատասխանատուների հետ տեղում քննարկել են առաջիկայում աղբավայրի շահագործման հետ կապված վերջին աշխատանքները։ Աղբավայրի տարածքում շինարարական աշխատանքներն ավարտված են, անհրաժեշտ տեխնիկան և աղբամաններն արդեն ներկրված են և տեղում են, շուտով աղբավայրը կսկսի գործել։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որի կեսը հանդիսանում է վարկային միջոց, մյուս կեսը՝ դրամաշնորհ։

Ավարտվել են 2025 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները

Ավարտվել են 2025 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները 21.04.2025

«Սպորտլանդիա» մարզական միջոցառումը նպատակ ունի դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպման խթանմանը։ Այն անցկացվել է երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև: Ներդպրոցական փուլն անցկացվել է 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին։ Այս փուլում կազմակերպվել են առանձին մրցումներ 1-6-րդ դասարանների աշակերտների միջև, ինչի արդյունքում ձևավորվել են դպրոցական թիմերը: Թիմի կազմում ընդգրկվել են 5 տղա և 5 աղջիկ։ 1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում ընդգրկվել են խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժությունները,

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 21.04.2025

Ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դպրոցների, մանկապարտեզների և առողջապահական ձեռնարկությունների շենքերի կառուցման ծրագրերի իրականացման ընթացակարգերի, «Հայաստան Համահայկական հիմնադրամի» հետ համագործակցությամբ 2 մանկապարտեզների շենքերի կառուցման և «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի հետ 1 մանկապարտեզի հիմնանորոգման համար ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, սուբվենցիոն կամ պետական ծրագրերով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների համար շինարարական մրցույթների հայտարարման հետ կապված հարցեր: Քննարկվեցին նաև միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2025 թվականի համար հաստատված սուբվենցիոն 6 ծրագրերի ընթացքի, Մարտունի համայնքի Երանոս, Ծովասար, Վարդենիկ, Աստղաձոր գյուղերի հիմնանորոգված կամ նորակառույց մանկապարտեզների բացման միջոցառումների անցկացման հետ կապված հարցեր։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-05 15:25:55