Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

02.02.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, համայնքային ֆինանսական կայունությանը, ինչպես նաև հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։ Անդրադարձ կատարվեց ընթացիկ ծրագրերի իրականացման ընթացքին և առաջիկա քայլերին։

Մարզպետը կարևորեց ոլորտային աշխատանքների համակարգված կազմակերպումը, ծրագրերի ժամանակին և որակյալ իրականացումը՝ մարզի համաչափ զարգացումն ապահովելու և բնակիչների կյանքի որակի բարելավման նպատակով։
Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետությունն ու վերահսկողությունը բարձրացնելու ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-06 14:48:57