Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 28.04.2025

Սույն թվականի ապրիլի 28-ից 30-ը ներառյալ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը գտնվելու է գործուղման մեջ` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցելու Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշկենտում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստի համատեքստում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների տարածաշրջանների ֆորումին:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզի 10-12-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այց են կատարում մարզի բժշկական կենտրոններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզի 10-12-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այց են կատարում մարզի բժշկական կենտրոններ 28.04.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ 2025 թվականի ապրիլի 14-ից Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներն այցելում են իրենց տարածաշրջանների բժշկական կենտրոններ։ Այցը ունի ճանաչողական բնույթ և մասնագիտական կողմնորոշման նպատակ։ Աշակերտներին ուղեկցում են իրենց դպրոցների քիմիա, կենսաբանություն առարկաները դասավանդող մանկավարժները, իսկ բուժհիմնարկներում ՝ բժշկական կենտրոնների բուժաշխատողները։ Բուժհիմնարկների առանձին բաժիններում աշակերտները հնարավորություն են ունենում համադրել ուսումնական ծրագրերը գործնական քայլերի հետ։ Ըստ մշակված ժամանակացույցի՝ մինչև մայիսի 8-ը Գավառի տարածաշրջանի դպրոցներից Գավառի բժշկական կենտրոն կայցելի 280, մինչև մայիսի 6-ը Սևանի տարածաշրջանի դպրոցներից Սևանի Բժշկական կենտրոն կայցելի 114, մինչև ապրիլի 28-ը ․․․

Գեղարքունիքի մարզում մեծ հանդիսավորությամբ է նշվել Քաղաքացու օրը

Գեղարքունիքի մարզում մեծ հանդիսավորությամբ է նշվել Քաղաքացու օրը 27.04.2025

Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում անցկացվել են մի շարք մարզա-մշակութային միջոցառումներ, հանրային քննարկում-բանախոսություններ «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով։ Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժևորմանը։ Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված ժամանակացույցի՝ միջոցառումները մարզում մեկնարկել են ժամը 12։00-ին և ամփոփվել ժամը 15։00-ին։...

Գավառ քաղաքում  հանդիսավոր կերպով բացվեց Արծրունի եղբայրների արձանախումբը

Գավառ քաղաքում հանդիսավոր կերպով բացվեց Արծրունի եղբայրների արձանախումբը 26.04.2025

Ապրիլի 26-ին, Քաղաքացու օրվա առթիվ մարզային միջոցառումների շարքը մեկնարկեց մարզկենտրոն Գավառից, որտեղ կենտրոնական հրապարակի տարածքում հանդիսավոր կերպով բացվեց Արծրունի եղբայրների արձանախումբը։ Արձանախմբի օրհնության կարգը կատարեց Հայրավանքի վանահայր, հոգեշնորհ տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը, աղոթասացությամբ Գավառի հոգևոր հովիվներ՝ տեր Շահան քահանա Մովսիսյանի և տեր Նշան քահանա Սարգսյանի։ Տոնակատարությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Արծրունիների տոհմի ժառանգ Վահան Արծրունին, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերը, կրթամշակութային ու առողջապահական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ ու դպրոցականներ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ:․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ քննարկվեցին Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպմանը վերաբերող հարցեր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ քննարկվեցին Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպմանը վերաբերող հարցեր 25.04.2025

Ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ քննարկվեց Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպման հարցը։ Քննարկմանը մասնակցեցին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչներ, տարածաշրջանային տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարներ։ Կարեն Սարգսյանը լսեց համայնքապետարանների ներկայացուցիչների և տարածաշրջանային տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարների կարծիքները և առաջարկությունները՝ միաժամանակ հանդես գալով համապատասխան դիտողություններով ու առաջարկություններով։ Քննարկման արդյունքում որոշվեց՝ առաջարկել համայնքների ղեկավարներին՝ ևս մեկ անգամ ուսումնասիրել նախկինում հաստատված տրանսպորտային երթուղային ցանցը և չվացուցակները ու մեկշաբաթյա ժամկետում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել համայնքների նոր երթուղային ցանցը և հաստատված չվացուցակները՝ հարցի վերջնական կարգավորման նպատակով համարժեք որոշում կայացնելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպման հետ կապված այլ հարցեր։

Գեղարքունիքի մարզում  հարգանքի տուրք մատուցվեց  ցեղասպանության սրբադասված  նահատակների հիշատակին

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին 24.04.2025

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրը, Գեղարքունիքի մարզպետի գլխավորությամբ մարզային և համայնքային իշխանությունների, նրանց ենթակայությամբ գործող կրթամշակութային և առողջապահական հիմնարկների, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի մասնակցությամբ Գավառ քաղաքում ծաղիկներ խոնարհվեցին սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Այնուհետև ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ և Սրբերի բարեխոսության կարգ, կատարվեց մոմավառություն: ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․ <<Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր, հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության անմեղ նահատակներին, մենք գիտակցում ենք, որ պետք է շարժվենք առաջ, պետք է կարողանանք համախմբվել ազգային իղձերի ու նպատակների շուրջ, կառուցենք ուժեղ ու ժողովրդավարական պետություն, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայության հզոր հայրենիք-պետություն, ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14