Նորություններ

Աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում 14.07.2025
Հուլիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Քննարկման օրակարգը հագեցած էր՝ նպատակ ունենալով ամփոփել կատարված աշխատանքներն ու նախանշել առաջիկա քայլերը։ Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց հետևյալ հիմնական հարցերին՝ • Համայնքների բյուջեներ. գնահատվեցին 2025 թվականի առաջին կիսամյակի սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։ • Սուբվենցիոն ծրագրեր. քննարկվեցին 2026 թվականի ծրագրերի նախնական հայտերի ձևավորման և արդեն իրականացված ծրագրերի վճարումների ընթացքը։ • Ճանապարհաշինություն. խոսվեց մարզային ճանապարհների սպասարկման արդյունքում խնայված միջոցների նպատակային օգտագործման և նոր ճանապարհաշինական նախագծերի ձեռքբերման մասին։ Հատուկ ուշադրության արժանացած խնդիրներ՝ • Ճամբարակ քաղաքի մուտքի հենապատի կառուցում • Մարզում նկատված ապօրինի շինարարությունների կանխում․․․

Տեղի ունեցավ Սևանի երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությունը 13.07.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը` հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի հատկացրած միջոցների հաշվին, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Նոր ուսումնական տարվանից դպրոցը կարող է ընդունել մինչև 230 սան։
Հուլիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ընդունեց ու մարզպետի շնորհակալագրով խրախուսեց 2025 թվականի վարժական հավաքների ընթացքում աչքի ընկած պահեստազորայիններ Գևորգ Ղազարյանին, Մակեդոն Ազիզյանին, Էմին Յավրյանին, Ռաֆիկ Խաչատրյանին, Իշխան Սարգսյանին, Ազնաուր Խաչատրյանին և Արգամ Անտոնյանին։ Խրախուսման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը։ Պարտաճանաչ ու օրինակելի ծառայության համար շնորհակալություն հայտնելով պահեստազորայիններին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը հույս հայտնեց, որ վարժական հավաքների մասնակից պահեստազորայինների անձնուրաց ու պարտաճանաչ ծառայությունը կդառնա օրինակ մյուսներին՝ խթանելով պետության սահմանների պահպանության գործում կամավոր մասնակցելու ցանկությունը։

Իրազեկում 11.07.2025
Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ՀՀ կառավարության ռազմավարության գործողությունների պլանի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Ստորև ներկայացվում է հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 բնակչությանն իրազեկելու և հարցաշարի լրացման գործընթացին հնարավորինս մեծ թվով մասնակիցներ ապահովելու համար:

Ընթանում են վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնության մրցումները 11.07.2025
Հուլիսի 11-ին մեկնարկեց վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնությունը, որն անցկացվեց Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։ Առաջնությանը մասնակցության հայտ են ներկայացրել 8 թիմեր, որոնք վիճակահանությամբ բաժանվել են երկու ենթախմբի։ «Ա» ենթախմբում ընդգրկված են Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի համայնքապետարանների և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը։ «Բ» ենթախմբում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, Գեղարքունիքի մարզային դատարանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության թիմերը։ Մրցաշարի առաջին խաղում ուժերը չափել են Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետարանների թիմերը։ Հաղթանակը 2։1 հաշվով տոնել է Ճամբարակի թիմը։ Երկրորդ խաղում մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը։ Խաղն ավարտվել է բանակային կորպուսի թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Երրորդ հանդիպումը կայացել է Մարտունու և Ճամբարակի համայնքապետարանների թիմերի միջև։ Այս անգամ ևս 2։0 հաշվով հաղթել է Ճամբարակի համայնքապետարանի թիմը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը 09.07.2025
Հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիները մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, բազմաբնակարան շենքի տանիքի և բնակարանի վերանորոգման, ջրահեռացման համակարգի անցկացման, վնասված ջրագծի վերանորոգման, բուժումը կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, ինչպես նաև անձնական բնույթի այլ հարցերով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։


